Թեմա 4.

Հարց 1. Որն է պահանջարկի և պահանջմունքի տարբերությունը.
Պահանջարկը ապրաանքնրեի և ծառայությունների այն քանակությունն է, որը գնորդը պատրաստ է ձեռք բերել տվյալ գնով և տվյալ պահին:
Պահանջմունքը մարդու ունեցած կարիքն է ինչ-որ բանի վերաբերյալ, իսկ պահանջարկը վճարունակ պահանջմունքն է, այսինքն պահանջմունքներ այն մասը, որոնց դիմաց սպառողը պատրաստ է և կարող է վճարել:


Հարց 2. Ներկայացնել պահանջարկի վրա ազդող ոչ գնային գործոնները.
1) Բնակչության եկամուտ
2) Շուկայի չափեր
3) Նույնանման ապրանքների պահանջարկը և գինը
4) Սպասումները
5) Գնորդների թիվը, Գնորդներ ճաշակը,Նախասրությունները, Ազգային առանձնահատկությունները
6) Գովազդը
7) Եկամտի և փոխարինման էֆեկտները


Հարց 3. Ինչից է կախված առաջարկի ծավալը.
Առաջարկի ծավալը կախված է ապրանքի գնից նրա արտադրության վրա ծախսվող արտադրզկան ռեսսւրսների գնից և այլ գործոններից:


Հարց 4. Ոին է հավասարակշռված գինը.
Առաջարկի և պահանջարկի կորերի հատման կետը(E) ցույց ք տալիս առք սւ վզճզռքի այն իրական գինը (OP1),որն անվանում են հավասարակշռված գին: Միայն այդ գնի դեպքում է շուկա դուրս բերված ապրանքների քանակը համընկնում գնոըմների քանակին, կամ պահանջարկն ու առաջարկը հավասար են(D=S):

Թեմա 3.

Հարց 1. Բացատրել շուկա հասկացությունը
Շուկան հարաբերությունների այն ոլորտն է, որտեղ ծավալվում է տնտեսավարող սուբյեկտների և հասարակության անդամների գործունեությունը՝ կապված ապրանքների և ծառայությունների արտադրության և իրացման հետ:


Հարց 2. Ինչ է շուկայական մրցակցությունը.
Մրցակցսւթյունը շուկայական տնտեսավարման մասնակիցների միջև առաջացած այն տնտեսական հարաբերություներն են, որոնք ցույց են տալիս շուկայում առք ու վաճառքի բարենպաստ պայմաններ ձեռք բերելու և մրցակիցներին հաղթելու նպատակում տվյալ սուբյեկտի դրսեվորված վարքագիծը:


Հարց 3. Ինչ է շուկայի ենթակառուցվածքը.
Շուկայի ենթակառուցվածքը երեք հիմնական շուկաների ապրանքային ֆինանսական և աշխատուժի ներքի կառուցվածքն է, որը ապահովում է շուկայական հարաբերությունների արդյունավետ գործունեությունը:


Հարց 4. Որոնք են տնտեսության պետական կարգավորման նպատակները.
Տնտեսության պետական կարգավորման նպատակներից է, տնտեսական և սոցիալական կայունության հասնելը, ազգային արտադրության մրցունակցության ապահովումը, տնտեսական անվտանգությունը շուկայական մեխանիզմի հարմարեցումը տարբեր իրավիճակներին:

Թեմա 2.

Հարց 1.Նշել տնտեսական հարաբերությունների տեսակները.
1) Վարչահրամայական տնտեսական համակարգ
2) Շուկայական տնտեսական համակարգ
3) Խառը տնտեսական համակարգ

Հարց 2. Նշել շուկայական տնտեսության դրական և բացասական կողմերը.
Դրական կողմերն են՝
1) Խթանում է արտադրության բարձր արդյունավետություն
2) Արդարացիորեն բաշխում է եկամուտները ըստ աշխատանքի արդյունքների
Բացասական կողմեր՝
1) Շուկայական մեթոդներուվ հնարավոր չէ լուծել հասարակության սոցիալական հիմնախնդիրները
2) Բնական ռեսուրսներ ոչ արդյունավետ օգտագործում և շրջակա միջավայրի պաշտպանության մեխանիզմի բացակայուոյունը


Հարց 3. Ինչ է վարչահրամայական տնտեսությումը.

Վարչահրամայական տնտեսությունը տնտեսական համակարգ է, որտեղ հիմնական տնտեսական որոշումնեօն ընդունվում են պետության կողմից, որն իր վրա է վերցնում հասարակության տնտեսական գործունեության կազմակերպչի գործառույթը:


Հարց 4. Ինչ է տնտեսական աճը.


Տնտեսական աճը բարդ ու բազմակողմանի տնտեսական երևույթ, տնտեսագիտության տեսության և տնտեսական քաղաքականության կարևոր բիմնախնդիրներից մեկն է: Տնտեսական աճը երկրի տնտեսության ամփոփ բնութագրիչն է, որը պայմանավորված է ոչ միայն արտադրական ռեսուրսներով, քաղաքականությամբ, օրենսդրության այլև բազմաթիվ հոգեբանական և սոցիալական գործոնները:

Թեմա 1

Հարց 1. Ինչ է ուսումնասիում տնտեսագիտությունը.
Տնտեսագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է բարիքի և ծառայությունների արտադրության, բաշխման փոխանակման և սպառման ընթացքում մարդկանց միջև ծագաց հարաբերությունները կապված սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մարդկանց անսահմանափակ պահանջմունքների բավարարման հետ:


Հարց 2. Ինչի հետ է կապված տնտեսագիտության առարկան.

Տնտեսագիտության գիտության առարկան կապված է մարդկանց տրամադրության տակ եղած ռեսուրսների ակտիվության և սահմանափակության հետ:

Հարց 3.Ինչ է տնտեսական պահանջմունքը.

Տնտեսական պահանջմունքը, որևէ բանի նկատմամբ եղած կարիքն է, որն օբյեկտորեն անհրաժեշտ է անձի սոցիալական խմբի ձեռնարկության, հասարակության, կենսագործունեությամբ պահպանման և զարգազման համար:

Հարց 4.Ինչ է տնտեսական ռեսուրսը և քանի տեսակ է լինում:

Տնտեսական ռեսուրը նյութական և ոչ նյութական միջոցների ամբողջությունը, որը օգտագործվում է անհրաժեշտ արդյունքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար:
Ռեսուրսները լինում են բնական, աշխատանքային, նյութական, ֆինանսական և տեղեկատվական:

Տնտեսագիտության էությունը

1. Տնտեսագիտության էությունը։

«Տնտեսագիտություն»-ը հին հունարեն բառ է և ընտանեկան տնտեսության կառավարում է նշանակում: Այսօր այն համեմատաբար լայն իմաստով է կիրառվում և արտացոլում այն ամենը, ինչ վերաբերում է երկու կամ ավելի սուբյեկտների միջև գործնական հարաբերություններին, փոխանակմանը, մասնագիտացմանը և այլ ակտիվություններին: Տնտեսագիտության էությունն առավել լավ հասկանալու համար, հարկավոր է ի մի բերել այն հիմնական գաղափարների մեծ մասը, որը ներառում է  տնտեսագիտությունը՝

• Հարստություն

• Շահ, ծախս և արդյունավետություն

• Առևտուր, այսինքն՝ փոխանակում  

• Աշխատանքի բաշխում

• Այլընտրանքային ծախս

• Երկրի տնտեսագիտությունն ու համախառն ներքին արդյունք

• Ինֆլյացիա (գնաճ)

2. Ռեսուրսների բովանդակությունը և դրանց տեսակները։

Ռեսուրսները լինում են նյութական, ֆինանսական, տեղեկատվական, բնական և աշխատանքային.

· նյութական – ներդրումային ռեսուրսներ (հուշարձաններ, թանգարաններ և այլն)

· ֆինանսական – դրամական ռեսուրսների ամբողջությունն է, որը կարող է օգտագործվել որևէ խնդիր լուծելու, ծառայությունների կազմակերպման համար

· տեղեկատվական – տեղեկությունների փոխանակում

· բնական – օդ, ջուր, բնական հուշարձաններ, օգտակար հանածոներ և այլն

· աշխատանքային – մարդկանց ֆիզիկական և մտավոր ունակություններն են, որոնք նրանք օգտագործում են ծառայություններ մատուցելիս:

3. Արտադրական հնարավորությունների սահմանափակություն։

Արտադրական հնարավորությունները բնության տված կամ մարդու կողմից ստեղծված ռեսուրսներն են:

Արտադրական հնարավորությունների հիմնական տեսակներն են՝ աշխատանքը, հողը, ձեռնարկատիրությունը, կապիտալը, ինչպես նաև՝ տեղեկատվությունն ու գիտությունը:

4. Տնտեսական հարաբերությունների համակարգը։

5. հասարակական արտադրության կառուցվածքը

6. մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման
մղումներն ու հիմքերը

7. բարիք

Բարիքն այն ամենն է, ինչն ընդունակ է բավարարել մարդկանց պահանջմունքները, նրանց օգտակար լինել, հաճույք պատճառել:

Բարիքը կարող է լինել նյութական և ոչ նյութական, տնտեսական կամ ոչ տնտեսական, երկարաժամկետ կամ կարճաժամկետ օգտագործման:

8. տնտեսական արդյունավետություն

9. տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը
Ցանկացած հասարակություն լուծում է տնտեսության 3 հարց.

· ի՞նչ արտադրել,

· ո՞ւմ համար արտադրել,

· ինչպես արտադրել:

Ինչ արտադրել – հնարավոր ծառայություններից կամ ապրանքներից որո՞նք պետք է արտադրվեն:

Ո՞ւմ համար արտադրել – ո՞վ պետք է գնի կամ օգտվիտվյալ ծառայությունից:

Ինչպե՞ս արտադրել – արտադրական ի՞նչ ռեսուրսների օգնությամբ պետք է ապրանքները և ծառայությունները իրականանան:

ՈՒՇԱԹԱՓՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին օգնության ժամանակ մենք սովորեցինք տիրապետել կանոններին։

Ինչպես գետին ընկածին հեռվից նայելով հասկանալ թե որն է ուշաթափության պատճառը։

Սովորեցինք ճիշտ դիրքի բերել ուշագնաց մարդուն առանց մարմնական վնասվածք հասցնելու։

Անգիտակից տուժած

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն պետք է զննել :
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:
Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:
Այնուհետեւ ստուգում ենք տուժածի գիտակցությունը: Խոսում նրա հետ, պարզ հարցեր եւ հրահանգներ տալիս . «Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր»:
Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա անգիտակից:
Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:
Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:
Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:
Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում:
Տուժածի զննման մյուս քայլն անոթազարկի ստուգումն է: Անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա: Անոթազարկը ստուգելու համար 2 կամ 3 մատները (բացի բութ մատից) պարանոցի ամենաբարձր կետից սահեցրեք կողք՝ պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ:
Եթե մի կողմից անհնար է շոշափել անոթազարկը, փորձեք դա անել մյուս կողմից: Հիշե’ք, չի կարելի սեղմել 2 քնային զարկերակները միաժամանակ:
Ծծկեր երեխաների անոթազարկը ստուգում են գաղտունի վրա կամ բազկի միջին մասում, ներսի կողմից:

Եթե մարդ կորցրել է գիտակցությունը…


Գիտակցություն չունեցող, բայց շնչող տուժածին պետք է կողքի ապահովության դիրքի բերել: Պարզելով, որ մարդը չունի գիտակցություն, բայց շնչում է, առանց ժամանակ կորցնելու նրան շրջեք կողքի ապահովության դիրքի: Այն հնարավորություն է տալիս ապահովել շնչուղիների անցանելիությունը եւ բերանի խոռոչի պարունակության արտահոսքը: Այդ դիրքի բերելու համար տեղավորվեք տուժածի մարմնին մոտ, ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ եւ բռնելով նրա՝ ձեզնից հեռու կողմի ուսից ու կոնքից՝ տուժածին համաչափ շրջեք դեպի ձեզ՝ կողքի: Վերեւում հայտնված ոտքը ծալեք եւ դրեք մյուս ոտքին:
Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով՝ բռնեք նրա ճակատից եւ կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ, եւ բացեք նրա բերանը: Շրջելուց հետո տուժածը պետք է հենված լինի ծալված ոտքի եւ ուսի վրա: Տարբերություն չկա, թե որ կողմի վրա դուք կշրջեք տուժածին: Սակայն, եթե տուժածը հղի կին է, ապա նրան պետք է շրջել ձախ կողմի վրա:
Տուժածի շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ: Բացեք նրա բերանը:
Կողքի ապահովության դիրքի բերելիս զգույշ եղեք, հատուկ ուշադրություն դարձրեք գլխին եւ պարանոցին: Հնարավորության դեպքում տուժածին շրջեք առնվազն 2 հոգով, որոնցից մեկը պետք է պահի գլուխը:
Կողքի ապահովության դիրքի բերելուց հետո՝ անհրաժեշտ է պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը, որի համար կարելի է նրա վրա ծածկոց գցել։
Գիտակցության բացակայությունը լուրջ իրավիճակ է, եւ յուրաքանչյուր դեպքում պետք է ահազանգել շտապ օգնություն: Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը՝ պարբերաբար ստուգելով նրա անոթազարկը, շնչառությունը եւ գիտակցությունը:
Ինչպես արդեն ասվեց, անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլլման եւ հազի ռեֆլեքսները, այդ իսկ պատճառով չի կարելի անգիտակից տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել:
Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետեւյալն է՝

Շնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝

Շնչառության եւ սրտի աշխատանքի՝ նորմայից շեղումները խոսում են տուժածի վիճակի փոփոխության մասին: Եթե ժամանակի ընթացքում դրանք դանդաղում են կամ արագանում, դառնում անկանոն, ապա տուժածը կարճ ժամանակում կարող է ունենալ սրտի կամ շնչառության կանգ, եւ ընդհակառակը՝ վիճակը կարող է բարելավվել, անգամ գիտակցությունը վերականգնվել: Ուստի դրան պե՛տք է ուշադրություն դարձնել:
Վերահսկման տվյալները գրանցեք եւ առաջնային ու երկրորդային զննման տեղեկությունները հանձնեք ժամանող շտապ օգնության անձնակազմին:
Առաջնային զննում կատարելուց եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան անհապաղ օգնություն ցուցաբերելուց հետո պետք է կատարել երկրորդային զննում՝ հայտնաբերելու համար տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները եւ վիճակները: Երկրորդային զննման քայլերն ավելի մանրամասն կքննարկենք հաջորդ համարներում:
Այսպիսով, անգիտակից տուժածին օգնելու համար պետք է նրան շրջել կողքի դիրքի եւ անընդհատ վերահսկել նրա վիճակը, մինչեւ շտապ օգնության ժամանումը:

Ահազանգում

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:


Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել:

Հոդվածի թարգմանություն

Առաջին բանը, որ մտքովս անցնում է, երբ լսում ենք թմբուկի ձայնը: Հնագույն ռիթմեր, շամաններ, ծիսական պարեր; ոմանք պատկերացնում են Աֆրիկային և բնիկներին, որոնք պտտվում են խելահեղ պարի մեջ, ոմանք էլ ՝ ավելի մտածկոտ և խորհրդածող Արևելք: Այսպես թե այնպես, ռիթմերն ու ռիթմիկ երաժշտությունը հայտնվեցին մեր մոլորակի վրա մարդու ծննդյան հետ միաժամանակ: Որտեղի՞ց են նրանք գալիս: Բնությունից, մարմնից և հոգուց ՝ ամեն ինչից, ինչը կա մեր շրջապատում և ներսում: Դհոլ երաժշտությունը հիմնականում ռիթմիկ երաժշտություն է: Եվ ռիթմը մեր մարմնի բնական ազդակներն են: Երաժշտական ռիթմը արտահայտչականության ունիվերսալ միջոց է, որը խորապես կապված է մարդու ֆիզիոլոգիական, շարժիչ, հուզական, հոգեբանական հիմքերի հետ և հսկայական ազդեցություն ունի մարդու վրա: Իրենց բնույթով, թմբուկի ռիթմերը առավելագույն չափով ազդում են մարդու վրա, ի տարբերություն այլ գործիքների, քանի որ թմբուկի հնչյուններն ունեն խիստ կենտրոնացված ալիքային էֆեկտ (հարվածային էֆեկտ): Այդ պատճառով հարվածային գործիքների ազդեցությունը մեծ է ոչ միայն մարդու հոգեկանի վրա, այլև նույնիսկ ֆիզիոլոգիական գործառույթների վրա: Դա այն ռիթմն է, որն ի վիճակի է վերականգնել սրտի աշխատանքը և կարգի բերել շրջանառության համակարգը, ամենից շատ ազդել մարդու ֆիզիկական վիճակի և հույզերի վրա: Ռիթմերն օգնում են թեթեւացնել հուզական սթրեսը, «արտանետումը», ինչպես նաև կենտրոնանում են «այստեղ և հիմա» -ի վրա, որն օգտագործվում է սթրեսի և շատ լուրջ հիվանդությունների բուժման նպատակով բուժական նպատակներով: Լինելով սթրեսային վիճակում ՝ մարդն անընդհատ կենտրոնանում է բացասական հույզերի, անցյալի դժվար հիշողությունների, ապագայի անհանգստության վրա … Ոչ վաղ անցյալում գիտնականները հայտնաբերեցին այսպես կոչված ալֆա ալիքները, որոնք ուղեղն արտադրում է, երբ մարդը գտնվում է բարձր տրամադրություն: Իդեալում, մինչ 30 րոպե խորհրդածության վիճակում, ալֆա ալիքները (8-10 ցիկլ / վրկ) ստեղծվում են լրիվ 20 րոպե, և 10 րոպե մնում են թետայի ալիքների վրա (4-8 ցիկլ / վրկ): Այնուամենայնիվ, գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնակչության առնվազն 20% -ը ընդհանրապես չի արտադրում ալֆա ալիքներ: Սա նշանակում է, որ այդպիսի մարդիկ («գերզգայողներ» — հիպերվիգլանտներ, այսինքն ՝ «անընդհատ արթուն») ի վիճակի չեն լիարժեք հանգստանալ, նույնիսկ քնի ընթացքում, նրանց ուղեղը շարունակում է աշխատել: Արդյունքում, այդպիսի անհատները շատ ավելի դժվար են հաղթահարում սթրեսային պայմանները: Երկար ժամանակ գիտնականները չէին կարողանում գտնել ալֆա ալիքների ուժեղացման ուղիներ: Թետայի ալիքներով ամեն ինչ ավելի պարզ դարձավ, բայց դրանց աճը չօգնեց հաղթահարել սթրեսը և հիվանդությունը: Անգամ մեդիտատիվ վիճակ մուտք գործելու հատուկ վարժությունները չօգնեցին հիպերհոգնածների մեջ ալֆա ալիքների ավելացմանը: Փորձերը ցույց են տվել, որ ալֆա ալիքների քանակը կտրուկ աճում է թմբկահար երաժշտության ազդեցության տակ գտնվող մարդկանց մոտ (նվագարկիչներ և ունկնդիրներ): Ավելին, ազդեցությունը տեղի է ունենում գրեթե ակնթարթորեն: Արդեն 20 րոպե թմբուկ նվագելուց հետո որոշ հիպերտոնգենտների ուղեղը սկսում է երկու անգամ ավելի շատ ալֆա ալիքներ արտադրել, քան նորմալ վիճակում: Ավելին, մինչ այդ հնարավոր չէր որևէ կերպ ուժեղացնել այդ անձանց ալֆա ալիքները: Արդյունքը կարելի է բացատրել այն փաստով, որ մարդն իր ուշադրությունը կենտրոնացնում է միայն հարվածների, ձայնի, ռիթմերի վրա ՝ իր գլխից դուրս նետելով բոլոր անհանգստացնող մտքերը: Կենտրոնացումը ներկա պահի վրա, ընդհանուր միասնության մթնոլորտը, կրկնվող կիսատրանս ռիթմերը. Այս ամենը օգնում է հանգստանալ մի մարդու, որը, սկզբունքորեն, դժվարանում է հանգստանալ: Իհարկե, չի կարելի ասել, որ թմբուկի ռիթմերը համաճարակ են բոլոր հիվանդությունների համար: Այնուամենայնիվ, այստեղ ուժի մեջ է մտնում երկրորդ գործոնը, որը կրիտիկական ազդեցություն ունի անձի հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա ՝ համայնքի և խմբին պատկանելու զգացողություն: Մարդը սոցիալական էակ է, և նա պետք է իրեն անընդհատ զգա որպես մի խմբի անդամ, որտեղ իրեն հասկանում են և կիսում են նրա հետաքրքրությունները: Միշտ չէ, որ մասնագիտական խմբերը գոհունակություն են պատճառում շփումից, անձնական և ընտանեկան կյանքը միշտ չէ, որ հաջող է, մարդը հիասթափություն և օտարություն է զգում, ինչը կրկին բերում է սթրեսի: Մարդու վիճակի վրա հարվածային ռիթմերի ազդեցության հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ խմբում որոշակի ժամանակ թմբուկ նվագելը օգնում է մարդուն վերականգնել միասնության զգացողությունը ուրիշների հետ, քանի որ նույն ռիթմերի անընդհատ կրկնությունը ոչ միայն բերում է թեթեւ տրանսի վիճակի, այլև խմբի բոլոր անդամներին ստիպում է հարմարվել միմյանց, ինչը միավորում է ոչ այնքան ֆիզիկական, որքան հոգեկան և հուզական մակարդակներին: Բացի այդ, ինչպես վերը նշվեց, յուրաքանչյուրը կարող է թմբուկ նվագել, ուստի դա հնարավորություն է տալիս «համատեղել» երբեմն «անհամատեղելի» մարդկանց ՝ նրանց ավելի հանդուրժող դարձնելով միմյանց նկատմամբ: Հուզական և մտավոր միջավայրում դրական տեղաշարժերից բացի, հարվածային ռիթմերը հանգեցնում են նաև դրական ֆիզիոլոգիական տեղաշարժերի: Տասնամյակներ շարունակ աշխարհի գիտնականները ուսումնասիրել են մարդու և ֆիզիկական վիճակի փոխհարաբերությունները («միտք և մարմին կապ»): Պարզվել է, որ անհատի փորձը, տրամադրությունը և հոգեվիճակն ուղղակիորեն ազդում են նրա իմունային համակարգի վրա: Քրոնիկ սթրեսը նվազեցնում է մարմնի անձեռնմխելիությունը, ինչը նրան ավելի զգայուն է դարձնում տարբեր վիրուսների նկատմամբ: Ըստ այդմ, ինքնավստահության զգացումը, ապագայում, հաճախակի ծիծաղն ու լավ տրամադրությունը բարձրացնում են անձեռնմխելիությունը: Իհարկե, բոլորը գիտեն ռիթմի մարմնական-շարժիչ կողմը: Տեմպո-ռիթմը ստեղծում է իր սեփական ազդեցության հատուկ դաշտը մարդու հոգեբանական մարմնավոր ռեակցիաների վրա: Տեմպո-ռիթմիկ երաժշտական կառուցվածքի ոլորտում մարդու ամենատարածված արձագանքը պարն է: Երաժշտության տեմպո-ռիթմիկ կառուցվածքը կարող է օգտագործվել որպես մարմնի հետ կապված հուզական ստրկություն և արգելքներ ախտորոշելու միջոց: Անձը, ով թույլ է տալիս իր մարմնին պատշաճ կերպով արձագանքել պարային ռիթմերին, մարմնի հետ կապված ավելի քիչ արգելքներ ունի: Եվ ինչպես գիտեք, հիվանդությունների մեծ մասը կապված են մեր սեղմիչների հետ: Որքան քիչ մարմնի սեղմիչներ ունենք, այնքան ավելի վառ ենք մտածում, ավելի լավ ենք զգում և, իհարկե, կյանքից ավելի շատ հաճույք ենք ստանում: Ամփոփելով, ես ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ թմբուկի ռիթմերը ունեն մոգական ուժ, որը կարող է ոգեշնչել մարդկանց, հարմարեցնել նրանց լավագույնի համար, վերականգնել հավատը իրենց հանդեպ, ինչպես նաև բուժել շատ հիվանդություններ, որոնք չեն կարող բուժվել ավանդական բժշկության միջոցով: Modernամանակակից գիտությունը միայն այս գիտելիքի կեսին է: Միևնույն ժամանակ, գիտնականներն ավելի խորն են ուսումնասիրում հարվածային երաժշտության ազդեցությունը մարդկանց վրա, մենք առաջարկում ենք պարզապես վայելել հենց այս երաժշտությունը: Թույլ տվեք ինքներդ ձեզ լուծարվել ռիթմի մեջ, հեռացնել բլոկներն ու սեղմիչները: Լսեք, պարեք, խաղացեք և դրանով ավելի լավացրեք ձեր կյանքը, ուստի մեր ամբողջ աշխարհը կդառնա ավելի գեղեցիկ և ուրախ:

ԳԼՈՒԽ 6.

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

4) վնասի հատուցում ստանալով.

5) տուգանք (տուժանք) բռնագանձելով.

6) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

7) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.Advertisements