ԳԼՈՒԽ 6.

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

4) վնասի հատուցում ստանալով.

5) տուգանք (տուժանք) բռնագանձելով.

6) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

7) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.Advertisements

Հոդված 4. Աշխատանքային օրենսդրությունը և այլ իրավական ակտեր

1. Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, օրենքներով, այլ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով:

Աշխատանքային օրենսդրությունը սահմանում է`

1) աշխատանքային օրենսդրության կիրառման ոլորտները, նպատակը և սկզբունքները.

2) աշխատանքի իրավունքի իրականացման իրավական հիմքերը.

3) կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կնքման և կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև կողմերի պատասխանատվությունը` ըստ իրենց պարտավորությունների.

4) աշխատանքի վարձատրության կարգն ու պայմանները.

5) աշխատաժամանակի առավելագույն և հանգստի ժամանակի նվազագույն տևողությունը.

6) արտոնությունների, հատուցումների, երաշխիքների նվազագույն չափը (սահմանը).

7) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը.

8) աշխատողների ներկայացուցիչների` արհեստակցական միությունների, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչների (մարմնի), ինչպես նաև գործատուների միությունների, դրանց ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը.

9) աշխատանքային կարգապահության ապահովման իրավական հիմքերը.

10) նյութական պատասխանատվության պայմաններն ու չափերը (սահմանները).

Բնութագիր֊երաշխաորագիր

Բարև Ձեզ , ուզում եմ ձեզ երաշխավորեմ ընկերներիցս մեկին, Ալեքս Սահակյանին ։ Նա ունի աշխատանքային փորձ, գիտի իր պարտականությունները և շատ վստահված անձ է։ Ես վստահեցնում եմ Ձեզ, որ նրա աշխատանքի անցնելուց գործը լավից բացի ուրիշ արդյունք չի տա։

Դիմում բողոք

Բարև Ձեզ , բողոքներս եմ ներկայացնում … շրջանի հանրային տրանսպորտին։ Շատ տրանսպորտներ չենք գալիս իրենք ժամին , կամ քիչ են տվյալ տրանսպորտները, այդ իսկ պատճառով մարդիկ մեկ տրանսպորտով խցկված են գնում , որը նախ հաճելի չէ , և ոչ հիգենիկ։ Անհարմար է , նաև մարդկանց մեծ քանակի պատճառով օդը ծանր է։ Խնդրում եմ լուծել այս խնդիրը։

Մոտիվացիա

Մոտիվացիան խիստ կարևոր է արդյունավետ աշխատելու համար:  Մոտիվացիան մեզ ստիպում է գործեր ձեռնարկել: Այն ներքին ցանկություն է կատարելու այնպիսի բաններ, որոնք նպատակներին հասնելու համար կարևոր են։ Մոտիվացիան կարևոր ֆակտոր է թիմային աշխատանքում, ուսման, աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար։  Այն կամեցողություն է առաջացնում անելու այնպիսի բաներ, որոնք անկասկած կտանեն հաղթանակի։ Նպատակները, ցանկությունները նույնպես մոտիվացիայի կարիք կամ խթան կարող են հանդիսանալ։ Ինչպես նշել  է խոսնակ և գրող Լես Բրաունը․ «Ինչ-որ բան ցանկանալը բավական չէ։ Դու պետք է ձգտես դրան։ Քո մոտիվացիան պետք է այնքան հզոր լինի, որ կարողանաս հաղթահարել այն խոչընդոտները, որոնք անխուսափելիորեն կհայտնվեն ճանապարհիդ»։

Երբեմն այնպես է ստացվում, որ ցանկությունը անհետանում է։ Մնում է միայն ամբողջ օրը անկողկնում անցկացնելու, քնելու ցանկությունը։ Դրա հետ մեկտեղ կան լիքը գործեր, որոնք անավարտ են մնում և դա գիտակցելով դուք սկսում եք ձեզ վատ զգալ, բայց չգիտեք՝ ինչ անել։ Կան մի քանի քայլեր, որոնցից առաջինը հասկանալն է, թե որն է ձեր մոտիվացիայի անհետանալու պատճառը։

  Կան մոտիվացիայի նվազելու ֆիզիկական և հեգեբանական բազմաթիվ պատճառներ։ Դրանցից ամենահաճախ հանդիպողներից են՝

1․ Գերհոգնած վիճակը

Ձեր կյանքում մտահոգությունները բավականին շատ են, հանգիստը՝ քիչ։ Աշխատանք, ուսում, ընկերներ, անձնական կյանք։ Ձեր ամբողջ էներգիան ծախսվում է այդ ամենի մասին հոգ տանելու վրա։ Եվ մոտիվացվելու համար ուժ չի մնում, ինքան էլ ցանականք նպատակներին հասնելու կրակը նորից վառել։

2․ Դուք ձեր ուժերի վրա վստահ չեք

Դուք ուզում եք սկսել աշխատել ձեր նպատակների վրա, բայց ձեր ուղեղում «բայցերը» այնքան շատ են, որ մոտիվացիան կորում է այդ «բայցերի» մեջ։ Պատճառն այն է , որ իրականում վախենում եք ձախողվելուց։ Եվ վերջիվերջո ձեզ մոտ սկսում են առաջանալ  « Իրոք արժի՞ փորձել, եթե ձախողվելու եմ» տիպի հարցեր։

«Քեզ քո նպատակից բաժանող միակ բանը այն հիմար պատմությունն է քո անկարողության մասին, որ դու շարունակում ես պատմել ինքդ քեզ»։ — ասել է  «Ուոլ Սթրիթի գայլը» գրքի հեղինակ Ջորդան Բելֆորթը։

3․  Ձեր անառողջ ապրելակերպը

Դուք միշտ հոգնած եք և քնելը առաջնային ցանկություն է դարձել։  Դուք խռոնիկ ցավեր ունեք, օրինակ ցավեր մեջքի հատվածում, գլխացավեր։  Չեք կարողանում կենտրոնանալ, մտքերը հանգիստ չեն տալիս, կամ աշխատելուց բացասական էմոցիաներ եք զգում։

Պարզեցինք, թե որոնք են մոտիվացիայի նվազելու հավանական պատճառները։ Մնում է պարզել՝ ինչ լուծումներ կան այն հետ բերելու համար։ Ինչպես արդեն նշվել էր, մոտիվացիայի նվազեցման պատճառները ֆիզիկական և հոգեբանական բնույթի են։ Հետևաբար լուծումները նույնպես։ Կան բազմաթիվ տարբերակներ, կնշենք մի

քանիսը, 

1․ Նվազեցրեք ձեզ շեղող ամեն բան

Արեք ամեն ինչ կենտրոնանալու համար։ Փակեք աշխատասենյակի դուռը, մեկուսացրեք ձեզ, հանգստացնող երաժշտություն միացրեք և անջատեք ձեր հեռախոսը ՝ լիովին կենտրոնանալու համար։

2․ Սկսեք ամենափոքրից

Հաճախ լինում են այնպիսի նպատակներ, որոնք սարսափազդու են թվում, և անհասանելի; Այդ դեպքում անհրաժեշտ է այն բաժանել փոքրիկ քայլերի և սկսել նվազագույնից։ Կամ եթե ընդհանրապես ցանկություն չունեք աշխատելու, ապա ուղղակի աշխատեք 5 րոպե։ Ապացուցված է, երբ ցանկություն չկա ինչ-որ բան անելու, բայց դուք որոշում եք 5 րոպե ծախսել այդ գործի վրա, էլ չեք կտրվի դրանից և 5 րոպեն կդառնա 50։

3․Համեմատեք ձեզ ձեր անցյալի ՛ես՛ի հետ

Իրականում չկա ավելի արդյունավետ բան, քան ինքդ քեզ քեզ հետ համեմատելը։ Փորձեք հիշել ձեր անցյալ տարբերակին ու կհասկանաք, թե ինչքան բանի եք հասել։ Ուրիշների հետ ձեզ համեմատելը նույնպես օգտակար է, բայց հաճախ այն տանում է ինքնագիտակցության նվազեցման։

4․ Զբաղվեք մեդիատացիայով

Երբ հոգնում եք կամ ծանրաբեռնված եք, ձեր էնեգիան և մոտիվացիան նվազում են։ Այդ դեպքում մեդիտացիայով զբաղվելը ամենաճիշտ որոշումը կլինի։ Օրիանակ՝ կեսօրին կամ երբ ձեզ անհրաժեշտ է լիցքավորվել էներգիայով, նստեք, փակեք ձեր աչքերը և կենտրոնացեք շնչառության վրա։ Այդպես դուք մաքրում եք ձեր ուղեղը ծանր մտքերից։

5․ Առողջ ապրելակերպ վարեք

Ութժամյա քունը, առողջ սնունդը և սպորտը հրաշքներ են գործում։ Առողջ ապրելակերպի միջոցով դուք ստանում եք կրկնակի էներգիա։ Առավոտյան առողջ նախաճաշելով աբողջ օրվա ընթացքում առույգ եք զգում։ Նույնիսկ 15 րոպեով սպորտով զբաղվելը արդեն իսկ օգտակար է։ Նաև պետք է նվազեցնել կոֆեինի, ալկոհոլի և նիկոտինի օգտագործումը։

Նախագիծ

Ընտրել եմ գինեգործություն մասնագիտությունը։ Այս մասնագիտությունը կարողեք սովորել քոլեջում։ Այստեղ դասերի ընթացքում դուք անցնումեք նաև աշխատանքային պռակծիկա։Սովորելուց հետո կարող եք անցնել աշխատանքի։Այս մասնագիտություն ակտուալ է պահանջարկը Հայաստանում շատ մեծ է։ Հայաստանում կան շատ գինու գործարաներ ։ Դրանցից են` Noy, Areni, Proshan և այլն։

Ւնքնակենսագրական

Ես Գևորգ Ներսեսյանն եմ։ Ծնվել եմ` Երևանում 2004 թվականին։ Այս պահին բնակվում եմ Բանգլադեշում` _____ հասցեյում, մայրիկիս քրոջս և տատիկիս հետ։ Հաճախել եմ 125 հիմնական դպրոց ։ Մանուկ հասակում `հաճախելեմ սպորտի։ 13 տարեկանում տեղափոխվել եմ բանգլադեշ, հաճախել եմ 11 հիմնական դպրոց ։ 9-րդ դասարանը ավարտելուց հետո ընդունվեցի << Մխիթար Սեբաստացի կրթահամալիր>> քոլեջ, գինեգործության բաժին։ Այստեղ սովորում եմ 2 տարի։

Իմ կոնտակտային տվյալները`

Հեռախոսահամար`_____

Ինստագրամի էջ`_______