Կիսամյակային հաշվետվություն

 

Ես Գևորգ Ներսեսյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում, 1-3 կուրսում, ընրտել եմ հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում բաժինը։ Արդեն մի կիսամյակ է այստեղ եմ սովորում, և ունեմ լավ տպավորություններ։ Այստեղ ես ձեռք բերեցի նոր շրջապատ, ծանոթներ, ընկերներ, հավանեցի ուսուցիչներին, նրանք շատ բարի են և լավ են սովորեցնում համեմատած դպրոցի հետ։ Այս 4 ամսվա ընթացքում մասնակցություններ եմ ունեցել տարբեր տեղերում։ Մասնակցել եմ կրթահամլիրի կողմից տրված շատ հետաքրքիր ճամբարների։ Հաղթահարել եմ հրաբխային քառագագաթ լեռը Փոքր Կովկասոմ՝ Արագածը։ Մասնակցել եմ սեպտեմբերյան և նոյեմբերյան Արատես եռօրյա ճամբարներին։ Ուղևորվել եմ դեպի Հարթագյուղ, որը գտնվում է Լոռու մարզում, այնտեղ այցելել եմ Սբ․ Հովհաննես մատուռը։ Ներկա եմ եղել քոլեջի առավոտյան պարապմունքներին, եկեղեցում առավոտյան պատարագներին և Մայր դպրոցի մեդիաուրբաթներին։ Մասնակցել եմ քոլեջի մեդիաուրբաթին։ Կատարել եմ Առարկայական ֆլեշմոբներ։ Դասավանդողներիս հետ այցելել եմ ՀՊՄՀ բուհը։ Մասնակցել եմ հարիսայի, գինու մթերման և պատրաստման ծեսերին։

Բաժիններ- հայոց պատմություն, հասարակագիտություն, հայոց  լեզու, գրականություն, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, ֆիզիկա, էկոլոգիա։