Էկոհամակարգի կառուցվածքը

Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները` անօրգանական նյութեր (H2O, CO2, N2,C և այլն), օրգանական միացություններ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր և այլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան բաղադրիչների միջև,· օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ,· պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2), օգտագործելով արևի էներգիան,սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացաց բոլոր օրգանիզմների համար,· կոնսումենտներ, հետերոտրոֆ օրգանիզմներ են (հիմնականում կենդանիներ), որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով: Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում: Նրանց օրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար հատուկ սպիտակուցների և այլ նյութերի:· ռեդուցենտներ, քայքայող օրգանիզմներ են (հիմնականում բակտերիաները և սնկերը), որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութ սինթեզելու նպատակով): Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը: Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականում կատարվում է, այսպես կոչված, <<ինքնապարփակ>> ձևով, այսինքն` առանց արտադրության մնացորդների ու թափոնների կուտակման: Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են: Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է: Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի: Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր:Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով: Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա:


Եթե հարցնենք, թե քանի էկոհամակարգ կա երկրագնդի վրա, ապա այդ հարցին հնարավոր չի լինի պատասխանել, քանի որ էկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն: Այդ պատճառով էկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերի զուգակցումները` բիոմները: Բիոմները էկոհամակարգային խոշոր ենթաբաժիններ են բնակլիմայական զոնայի կամ բնական գոտու սահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիների այս կամ այն տեսակները: Ցամաքային բիոմները սահմանազատելու համար բացի միջավայրի ֆիզիկա-աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդ բիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը: Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99%-ը կազմում են բույսերը: Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%-ը, անապատնրը` ¼-ը, իսկ դրանց բուսականությունը` միայն 1%-ը:Փաստորեն, էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում են մեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որը գոյություն ունի երկրի վրա: Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը անցնի այն խնդիրների նպատակային ամբողջական լուծմանը, որոնք ծնվում են բիոմների և կենսոլորտի մակարդակում, ապա առաջին հերթին պետք է ուսումնասիրենք կազմակերպման էկոհամակարգային մակարդակը:


Էկոհամակարգերը, բացի էներգիայի հոսքից ու նյութերի շրջապտույտից, բնութագրվում են նաև զարգացած տեղեկատվական ցանցերով, որոնք իրենց մեջ ներգրավում են ֆիզիկական և քիմիական ազդանշանների հոսքերը: Դրանք կապում են համակարգի բոլոր մասերը և ղեկավարում կամ կարգավորում դրանք որպես ամբողջություն: Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ էկոհամակարգերն ունեն կիբեռնետիկական բնույթ և, ի տարբերություն մարդու կողմից ստեղծված կիբեռնետիկական սարքերի, իրենց կառավարող գործառույթները կենտրոնացնում են հենց իրենց մեջ: Ավելցուկայնությունը (երբ որևէ գործառույթ կարող է իրականացվել ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներով և բաղադրիչները) բարձրացնում է համակարգի կայունությունը: Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատող միջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից:

Կուլտուրական Լանդշաֆտ

.Ին՞չ կատեգորիաների են բաժանվում ժամանակակից լանդշաֆտները։

Չփոխված կամ նախասկզբնական լանդշաֆտներ,

Թույլ փոխված լանդշաֆտներ,

Խախտված, ուժգին փոփոխված լանդշաֆտներ,

Ձեևափոխված կամ իսկական կւլտուրական լանդշաֆտներ։

2.Ին՞չ մեթոդներ են մշակված կուլտուրական լանդշավտի վերափոխման համար։

Տեխնոլոգիական մեթոդ— արտադրության ցիկլում կիրառվում են մաքրիչ ու մեկուսացուցիչ սարքեր թափոնների վնասագերծման համար

Տարածքային պլանավորման-ինչ կառուցել որտեղ հողն օգտագործոլ բերք ու բարիք ստանալու համար որտեղ անտառահատում կատարել ճահիճը չորացնել և այլն:

Ագրոտեղնիկական ֆիտոմելիորատիվ

ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈԻԼԵՐԸ, ԾՐԱԳԻՐԸ, ԸՆՏՐԱՆՔԸ

2.3.ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈԻԼԵՐԸ,
ԾՐԱԳԻՐԸ, ԸՆՏՐԱՆՔԸ
Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ
հիմնական փուլերից. 1. Նախապատրաստական փուլ, 2.
դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ,

հավաքված տեղեկատվություը մեքենայական մշակման
նախապատրաստելու փուլ, 4. Տեղեկատվության մշակման փուլ,
Վերլուծության և արդյունքների մեկնաբանման փուլ: Հինգ
փուլերն էլ անհրաժեշտ են քանակական և հատկապես
որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական
հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝
մեքենայական մշակման նախապատրաստելու
անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի,
մեկ դեպքի հետ: Նախապատրատական փուլում ստեղծվում
է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը և կազմվում է
աշխատանքային պլան: Հետազոտության ծրագիրը այս բոլոր
փուլերի տեսական-մեթոդական հիմքն է: Ծրագրի
բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր
ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հետազոտության մեջ
հաջողություն ունենալու համար, պետք է մշակել
մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագրի: Սոցիոլոգիական
հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1.
մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական
բաժինը ներառում է. հիմնահարցի ձևակերպումը,
հետազոտության առարկայի և օբյեկտի որոշումը,
հետազոտության նպատակի որոշումը և խնդիրների
առաջադրումը, հիմնական հասկացությունների ճշգրտումը և
մեկնաբանությունը, հետազոտության օբյեկտի նախնական
համակարգային վերլուծությունը, աշխատանքային
վարկածների ծավալումը: Ընթացակարգային
(աշխատանքային պլան) բաժինը ներառում է. հետազոտության
սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման
միավորների ընտրման համակարգի հիմնավորումը,
ելակետային տվյալների հավաքման և վերլուծության
հիմնական ընթացակարգերի ուրվանկարը:
Ընտրանքը սոցիոլոգիայում
Հետազոտության գլխավոր համախումբը կազմում են
տասնյակ, հարյուր հազարավոր, երբեմն միլիոնավոր մարդիկ:
Նրանց համատարած հետազոտումը կապված է ահռելի
նյութական միջոցների և ժամանակի հետ: Այդ իսկ պատճառով
նպատակահարմար են ընտրովի հետազոտությունները, որոնք
թույլ են տալիս օպերատիվ կերպով և անհամեմատ ավելի քիչ
միջոցներ ծախսերով, բավարար դատողություններ անել
գլխավոր համախմբի մասին: Սակայն ամբողջի մասին դատելը,
նրա որևէ մասի հետազոտման արդյունքների հիման վրա

դառնում է վիճակագրական սխալների աղբյուր: Այդ սխալների
մեծության և հետևությունների հուսալիության որոշումը
սոցիոլոգիական տեղեկատվության վիճակագրական մշակման
բաղադրամասերից է: Ընտրանքը կազմելիս, ելնելով
հետազոտման ծրագրի նպատակից և խնդիրներից, հաշվի է
առնվում հարցվողների թիվը, սեռը, տարիքը, կրթությունը,
զբաղվածությունը և այլն:

ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈԻԼԵՐԸ, ԾՐԱԳԻՐԸ, ԸՆՏՐԱՆՔԸ

2.3.ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈԻԼԵՐԸ,
ԾՐԱԳԻՐԸ, ԸՆՏՐԱՆՔԸ
Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ
հիմնական փուլերից. 1. Նախապատրաստական փուլ, 2.
դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ,

հավաքված տեղեկատվություը մեքենայական մշակման
նախապատրաստելու փուլ, 4. Տեղեկատվության մշակման փուլ,
Վերլուծության և արդյունքների մեկնաբանման փուլ: Հինգ
փուլերն էլ անհրաժեշտ են քանակական և հատկապես
որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական
հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝
մեքենայական մշակման նախապատրաստելու
անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի,
մեկ դեպքի հետ: Նախապատրատական փուլում ստեղծվում
է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը և կազմվում է
աշխատանքային պլան: Հետազոտության ծրագիրը այս բոլոր
փուլերի տեսական-մեթոդական հիմքն է: Ծրագրի
բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր
ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հետազոտության մեջ
հաջողություն ունենալու համար, պետք է մշակել
մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագրի: Սոցիոլոգիական հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1.
մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական
բաժինը ներառում է. հիմնահարցի ձևակերպումը,
հետազոտության առարկայի և օբյեկտի որոշումը,
հետազոտության նպատակի որոշումը և խնդիրների
առաջադրումը, հիմնական հասկացությունների ճշգրտումը և
մեկնաբանությունը, հետազոտության օբյեկտի նախնական
համակարգային վերլուծությունը, աշխատանքային
վարկածների ծավալումը: Ընթացակարգային
(աշխատանքային պլան) բաժինը ներառում է. հետազոտության
սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման
միավորների ընտրման համակարգի հիմնավորումը,
ելակետային տվյալների հավաքման և վերլուծության
հիմնական ընթացակարգերի ուրվանկարը:
Ընտրանքը սոցիոլոգիայում
Հետազոտության գլխավոր համախումբը կազմում են
տասնյակ, հարյուր հազարավոր, երբեմն միլիոնավոր մարդիկ:
Նրանց համատարած հետազոտումը կապված է ահռելի
նյութական միջոցների և ժամանակի հետ: Այդ իսկ պատճառով
նպատակահարմար են ընտրովի հետազոտությունները, որոնք
թույլ են տալիս օպերատիվ կերպով և անհամեմատ ավելի քիչ
միջոցներ ծախսերով, բավարար դատողություններ անել
գլխավոր համախմբի մասին: Սակայն ամբողջի մասին դատելը,
նրա որևէ մասի հետազոտման արդյունքների հիման վրա

դառնում է վիճակագրական սխալների աղբյուր: Այդ սխալների
մեծության և հետևությունների հուսալիության որոշումը
սոցիոլոգիական տեղեկատվության վիճակագրական մշակման
բաղադրամասերից է: Ընտրանքը կազմելիս, ելնելով
հետազոտման ծրագրի նպատակից և խնդիրներից, հաշվի է
առնվում հարցվողների թիվը, սեռը, տարիքը, կրթությունը,
զբաղվածությունը և այլն:

Հարցման մեթոդ

Հարցման մեթոդը-հոգեբանական վերբալ-հաղորդակցական մեթոդ է, որը իրենից ներկայացնում է հանցազրուցավարի կողմից հարցվողից համապատասխան ձևակերպված հարցերի պատասխանները ստանալու գործընթացը:
Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից մեկն է: Որպես կանոն հարցման մեթոդով ուսումնասիրվում է հենց «պրոբլեմի» կրողը: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա ընդհանրականության մեջ, այսինքն հետազոտողին չի հետաքրքրում կոնկրետ հետազոտվողի կարծիքը կամ պատասխանը, այլ հետաքրքրում է հետազոտվող խմբի ընդհանրացված պատկերը: Ինչպես նշել է հայտնի ամերիկացի սոցիոլոգ Ռայտ Միլսը «Մասնավորի մեջ տեսնել ընդհանուրը…»:
Հարցումները տարբերակվում են ստանդարտացվածի և ոչ ստանդարտացվածի կամ ազատի: Ստանդարտացված հարցումների դեպքում հարցերը ձևայնացված են և տալիս են հետազոտման խնդրի ընդհանուր պատկերը: Ազատ հարցազրույցի դեպքում հարցերի սահմանները և ձևակերպումները ազատ են և մեծապես կապված են հարցվողի պատասխաններից: Ազատ հարցազրույցի գեպքում մենք ստանում ենք ավերի խորքային ինֆորմացիա, որը որակական տեսակետից ավելի արժեքավոր է, բայց քանակական տեսակետից շատ դժվար է ենթարկվում վերլուծության: Հարցման հարցերի ձևակերպումը իրենից ներկայացնում է գործընթաց, որը կազմված է մի քանի փուլերից1. Ծրագրային հարցերի ձևակերպում- Այս հարցերը հստակ համակարգված են և պատասխանում են հետազոտության խնդիրների լուծմանը, այդ պատճառով հասանելի և հասկանալիեն միայն հետազոտողներին և մասնագետներին: 2. Հարցաթերթային հարցեր, որոնք իրենցից ներկայացնում են ծրագրային հարցերը` հարցվողի կամ ոչ մասնագետի համար հասկանալի ձևակերպումներով:

Հարցման տեսակները1. Անկետավորում2. Հարցազրույց, որը կարող է լինել ինչպես ստանդարտացված այնպես էլ ազատ: Ներկայումս լայն տարածում է ստացել Աստիճանային հարցման մեթոդը, որի դեպքում ամեն հարց բխում է նախորդից: Այսպիսով կարելի է բացահայտել ուսումնասիրվող երևույթի պատճառահետևանքային կապերը:
Հարցումները լինում են անմիջական և հեռակա:
Անմիջական հարցման դեպքում հարցման ժամանակ հետազոտողը և հարցվող կապը վերբալ, անմիջական կերպով է: Իսկ հետակա հարցման ժամանակ հարցումը իրականացվում է միջնորդավորված կամ ընդհանրապես առանց հարցնողի: Հեռակա և անմիջական հարցումների միջանկյալ տարբերակ է հեռախոսային հարցումը: Հարցերի Ձևակերպման կանոնները
1. Ամեն հարց պետք է լինի տրամաբանական և առանձնացված այլ հարցերից:2. Անհրաժեշտ է խուսափել անհասկանալի տերմիններից, բառերից և քիչ օգտագործվող բառերից: Միևնույն ժամանակ հարցերը չպետք է լինեն «գռեհիկ_կենցաղային»3. Հարցերը պետք է լինեն կարճ4. Հարցերը պետք է լինեն կոնկրետ, ոչ թե վերացական: 5. Հարցերի հնարավոր պատասխանների ցուցակը պետք է լինի ամբողջական6. Հարցերը չպետք է հուշում պարունակեն, կամ ստիպեն «ընտրություն» կատարել «ճիշտ» պատասխանների մեջ:7.Հարցերի ձևակերպումները չպետք է նաև ներշնչեն պատասխան: Խորհուրդ եմ տալիս կարդալ Պ. Բուրդյեի «հասարակական կարծիք գոյություն չունի» աշխատությունը, որտեղ մանրամասնորեն վերլուծվում են հարցերի ձևակերպման և ընկալման բազմաթիվ հիմնախնդիրներ: Հարցի կանխամտածված «հուշող» ձևակերպումը կարող է հանգեցնել հետազոտողի համար «ձեռնատու» պատասխանների: Հուշող կորցերի զգալի մաստ առաջանում են անկանխամտածված` մասնագետների ոչ պրոֆեսիրնալիզմի արդյունքում: Հարցերը լինում են ԲԱՑ և ՓԱԿ: Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակների ցուցակից:Դիխոտոմիկ հարցերը բակ հարվերի տարբերակ են, երբ հնարավոր են պատասխանների երկու իրարամերժ տարբերակ, օրինակ Այո-Ոչ, Արական-Իգական, և այլն: Բաց հարցերի դեպքում պատասխանների հնարավոր տարբերակները չեն ներկայացվում, այլ հարցվողը ինքն է ազատ կերպով ձևակերպում պատասխանը: Բաց հարցերը ավելի ինֆորմատիվ են, բայց դժվար են ենթարվում կոդավորման և քանակական վերլուծության: Փակ հարցերը, որպես կանոն «փակվում» են բաց հարցերի առավել հաճախ հանդիպող տարբերակների նշման միջոցով: Տարբերակվում են նաև սուբյեկտիվ և պրոյեկտիվ հարցեր: Սուբյեկտիվ հարցերի միջոցով բացահատվում է կոնկրետ անհատի դիրքորոշումները, կարծիքները, մոտիվները: Պրոեկտիվ հարցերի միջոցով բացահայտվում է հարցվողի դիրքորոծումները միջնորդավորված այլ երրորդ անձի միջոցով:

Նամակ Զինվորին

Հայոց երկրից եմ գրում, հայրենի տնից եմ գրում, գրում եմ մեր քոլեջից: Իմ հա՛յ զինվորներ, իմ հա՛յ մարտիկներ, ձեզնով հպարտ եմ. դուք պաշտպանում եք մեր երկիրը հաճախ կյանքի գնով, թույլ չեք տալիս, որ թշնամին ներխուժի մեր տուն: Ապահովում եք մեր խաղաղ կյանքը: Իմ հայո՛ց բանակի զինվորներ, ձեզ ցանկանում եմ պայծառ գարուններ ու միայն հաղթանակներ:

Facebook

крупнейшая социальная сеть в мире и одноимённая компания (владеющая ею. Была основана 4 февраля 2004 года Марком Цукербергом и его соседями по комнате во время обучения в Гарвардском университете  Эдуардо Саверином, Дастином Московицем и Крисом Хьюзом.
Первоначально веб-сайт был назван Thefacebook и был доступен только для студентов Гарвардского университета, затем регистрацию открыли для других университетов Бостона, а затем и для студентов любых учебных учреждений США, имеющих электронный адрес в домене .edu. Начиная с сентября 2006 года сайт доступен для всех пользователей Интернета в возрасте от 13 лет, имеющих адрес электронной почты.
Facebook позволяет вам создать профиль с фотографией и информацией о себе, приглашать друзей, обмениваться с ними сообщениями, изменять свой статус, оставлять сообщения на своей и чужой «стенах», загружать фотографии и видеозаписи, создавать группы.
В 2007 году Facebook предложил сторонним программистам создавать приложения  и зарабатывать

Դիտում. ինքնադիտում, ներհայեցողություն

Հոգեբանական դիտում. նկարագրական հոգեբանական մեթոդ, որի առանձնահատկությունն ուսումնասիրվող օբյեկտի կազմակերպված կամ պլանավորված ընկալումն է, նրա վարքային դրսևորումների գրանցումը։ Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։

Դիտման՝ որպես ընդհանուր հոգեբանական մեթոդի նշանակությունը նրանում է, որ, ի տարբերություն այս կատեգորիայի այլ մեթոդների (զրույց, հարցազրույց, հարցաթերթ, թեստ), այս մեթոդը հնարավոր է ոչ միայն յուրաքանչյուր հետազոտության մեջ, նույնիսկ անխուսափելի է։ Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։

Բայց դիտումը նաև հատուկ մեթոդ է. այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։

Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը և ադեկվատությունը։

Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Դիտման նպատակաուղղվածությունն ապահովում է նրա ընտրողական բնույթը՝ առանձնացնելով դիտողի համար էականը, կարևորը։

Պլանաչափությունը ենթադրում է և դիտման համակարգային բնույթը, այսինքն՝ առարկայի այդպիսի ընկալումը տալիս է նրա մասին ամբողջական պատկերացում։ Նպատակուղղվածությունը և նրանից բխող պլանաչափությունն ապահովում է դիտման կազմակերպվածությունը. Դիտողի որոշակի գործողությունների կարգավորվածությունը։ Դիտման գործընթացում շատ կարևոր է գործողությունների հաջորդականությունը։

Որպես գիտական մեթոդ՝ դիտումը պահանջում է նաև արդյունքների գրանցում։ Առանց արդյունքների գրանցման հնարավոր չէ հետագայում հաջողության հասնել։ Գրանցվում են ոչ միայն ուսումնասիրվող օբյեկտի հոգեբանական գործունեությունը, այլև դիտման օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանները, հետևանքային հանգամանքները։

Դիտման արդյուքների գրանցման համար օգտագործվում են հատուկ բլանկներ, որոնցում նշվում են ուսումնասիրման խնդիրները, նաև սուբյեկտի՝ ուսումնասիրման ենթակա պարամետրերը։ Սովորաբար դրանք նշվում են սեղմ. հոգեբանի խնդիրն է բլանկի մեջ ներառել պայմանական նշաններ այս կամ այն բնութագրի վերաբերյալ։

Կարելի է օրինակ բերել «Զրույցի գրանցման բլանկը», որը կազմվել է 1974 թվականին Գուսնիկովի և Գյուրիչովի կողմից։ Վերջինս օգտագործվում է դիտման և զրույցի համար։ Առավել հետաքրքրական է բլանկի առաջին մասը, որը վերաբերում է դիտման գործընթացին։ Վերջինիս համաձայն՝ դիտման գործընթացում անհրաժեշտ է գրանցել.

Դիտվողի քայվածքը, միմիկան, պանտոմիմիկան, մարմնաշարժումները, մաշկը, հագուստի առանձնահատկությունները,
Խոսքի բնութագրերը. ձայնը, տեմպը, արտասանությունը, բառապաշարը, այսինքն՝ լինգվիստիկական և պարալինգվիստիկական առանձնահատկությունները,
Ընդհանուր շարժողականությունը. արագություն, հստակություն, ծանրաբեռնվածություն,
Սոցիալական վարք. շփման հաստատում, դիտման ընթացքում վարքի փոփոխություն, հասարակական ունակություններ, սոցիալական վարքի որակական ցուցանիշներ՝ դոմինանտություն, ագրեսիա, աֆիլյացիա,
Տրամադրություն. փոփոխականություն, էյֆորիա, լրջություն և այլն,
Խնդիրներ լուծելիս դրսևորվող վարք. աշխատանքնային ունակություններ, ուշադրություն,
Նյարդային լարվածության ցուցանիշներ. ձեռքի շարժումներ, դող, դիմագծերի ծամածռություն։
Հոգեբանական դիտման համար մեծ նշանակություն ունի ադեկվատությունը։ Ընդհանուր առմամբ, ուշադրություն է դարձրվում ստացված արդյունքների և ուսումնասիրման առարկայի միջև համապատասխանությանը։ Ինչպես ցանկացած հոգեբանական մեթոդի, այնպես էլ դիտման գործընթացում օբյեկտի դերում հանդես են գալիս հոգեկանի կրողները՝ առանձին մարդիկ, կենդանիներ և դրան խմբերը, իսկ դիտման առարկայի դերում՝ այդ օբյեկտների հոգեկանի գործունեությունը։

Դիտումը պահանջում է նաև որոշակի պայմաններ. այսինքն՝ իրավիճակ, որում կատարվում է դիտվող դեպքը և զարգանում դիտվողի հոգեկան գործունեությունը։

Դիտման պայմանները կարող են դասակարգվել հետևյալ տեսակների մեջ.

Իրական կամ արհեսատական
Դիտող կողից կառավարվող կամ չկառավարվող
Ինքնաբերական կամ կազմակերպված
Ստանդարտ կամ յուրահատուկ
Սովորական կամ էքստրեմալ
Խաղային, ուսուցողական, աշխատանքային և այլն։
Ընդ որում, շփման տեսանկյունից տարբերում են հետևյալ իրավիճակները.

Անմիջական և ոչ անմիջական
Վերբալ և ոչ վերբալ
Կարճաժամկետ և երկարաժամկետ։
Դիտման մեթոդի թերի կողմերին կարելի է վերագրել հետազոտողի պասիվ դերը, ով սպասում է իրեն հետաքրքրող դեպքին, թեև վերջինիս դրսևորման աստիճանը ոչ միշտ է բարձր, արդյունքների ընդհանրացման դժվարությունը, դիտվող երեևույթների ծագման հստակ պատճառների որոշման դժվարությունը և այլն։

Դիտման արդյունքների հուսալիությունը բարձրացնելու համար Ռայոնդ Քեթթելի կողմից առաջադրվել են հետևյալ սահմանափակումները.

Փորձարկվողի վարքը պետք է գնահատվի տարբեր իրավիճակներում և տարբեր դերերում՝ աշխատանքնային, ժամանցային և այլն, դրա համար էլ դիտումը պետք է իրականացնել 2-3 ամսվա ընթացքում ամեն օր՝ որոշակի ժամանակահատվածով։
Նախապես պետքէ հստակեցվեն վարքային և անձնային բնութագրերը, որոնք անհրաժեշտ է գնահատել։
Փորձարկողը պետք է ունենա նախնական պատրաստվածություն։
Դիտումը պետք է լինի անկողմնակալ։
Մեկ փորձարկվողին պետք է գնահատեն 10-ից ոչ պակաս դիտարկող, իսկ վերջնական գնահատականը պետք է ներկայացվի դիտարկումների միջինի տեսքով, ընդ որում պետք է հաշվի առնել յուրաքանչյուր դիտարկողի դատողությունների անկախությունը մյուսներից։
Դիտման մեթոդը բավական բարդ, աշխատատար դիագնոստիկ գործիք է, որը դիտարկողից պահանջում է բարձր մասնագիտական փորձ և հատուկ պատրաստվածություն։

Ինքնադիտում. սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթը։

Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։ Ներհայեցողությունը միջնորդված օբյեկտիվ իմացություն է և ոչ սեփական սուբյեկտիվ վիճակների անմիջական կամ հետհայաց ռեֆլեքսիա, իսկ Ինքնադիտումը օբյեկտիվ աշխարհի և միաժամանակ ներհոգեկան վիճակների իմացության բարդ պրոցես։

Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։ Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։ Առանց ինքնադիտան հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։

Ներհայեցողություն (ինտրոսպեկցիա). մարդու կողմից իր հոգեկան վիճակներին և մտքերի ընթացքին անմիջականորեն ուշադրությամբ հետևելու և արտացոլելու գործընթաց։ Ներհայեցողությունը ոչ միայն ուսումնասիրության ենթակա հոգեկան գործընթաց է, այլև հոգեբանական ուսումնասիրության մեթոդներից մեկը, քանի որ թույլ է տալիս ստանալ շատ կարևոր հոգեբանական փաստեր, որոնք այլ մեթոդների կիրառման դեպքում մնում են անմատչելի։

Ներհայեցողություն կատարելու ընդունակությունը օնտոգենեզում զարգանում է աստիճանաբար, կապված է ինքնագիտակցության զարգացման հետ և մեծ չափով պայմանավորում է անձի բարոյահոգեկան հասունացման հաջող ընթացքը։

Առաջադրանք, 02.11.20- 06.11.20,

«Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ»
Ես այսպիսին եմ (ինքնադիրտում, ներհայեցողություն), յուրաքանչյուր ուսանող մի քանի նախադասություններով, բնութագրիչ բառերով նկարագրում է ինքն իրեն դիտարկելով իր վարքն ու գործողությունները, զգացողությունները տարբեր հանգամանքերում:
Դու այսպիսին ես (դիտում), յուրաքանչյուր ուսանող մի քանի նախադասություններով, բնութագրիչ բառերով նկարագրում է իր ընկերներից որևէ մեկին, նրա վարքնա ու գործողությունները տարբեր հանգամանքներում:

Ես ուրախանում եմ, ամեն փոքր դրական բաներից,
Ես տխրում եմ, երբ ինձ մոտ մարդը խնդիր է ունենում,
Երբ ես անհանգիստ եմ լինում կիսվումեմ ընկերներիս հետ: Ես սիրումեմ երբ կիսվում են ինձ հետ, սիրումեմ խորհուրդներ տալ։ Չեմ սիրում երբ մարդիկ կեղծավորություն են անում, ներում եմ ամեն բան, բայց չեմ ընդունում։ Ես չեմ կարողանում մտերիմներիս նեղված տեսնել։

Դու նեղվում ես, երբ ամեն ինչ քո պատկերացրածով չի,
Դու շատ ես սիրում երազել,
Դու շուտ ես բռնկվում