Նախագիծ

Ընտրել եմ գինեգործություն մասնագիտությունը։ Այս մասնագիտությունը կարողեք սովորել քոլեջում։ Այստեղ դասերի ընթացքում դուք անցնումեք նաև աշխատանքային պռակծիկա։Սովորելուց հետո կարող եք անցնել աշխատանքի։Այս մասնագիտություն ակտուալ է պահանջարկը Հայաստանում շատ մեծ է։ Հայաստանում կան շատ գինու գործարաներ ։ Դրանցից են` Noy, Areni, Proshan և այլն։

Անգլերենի ֆլեշմոբ

I. Continue the sentences using your imagination and creativity
• I got depressed when found out about my friends cheating
• He was stunned and disappointed
• My neighbors are likely to fight
• She felt encouraged by good results of her work.
• He deserves all he gets because he has a great personality
• It is a great honor to meet her.
• I could have forgiven her if she had confessed to me
II. Guess the word by its definition
• The ability to say the right thing-
• Once a year- birthday
• Very cold- frozen
• Tell beforehand- warn
• Make better- improve
III. Confusing grammar. Read the sentences carefully and find the correct sentence to the question.
• Jane left when Tim arrived. Bob left when Tim had arrived. When Tim arrived, Mary was leaving. John had left when Tim arrived. After Tim arrived, Frank left. Who did not run into Tim? Ո՞վ չհանդիպեց Թիմին:
John. He left before Tim’s arrival.
• Jane is talking in class. Bob always talks in class. Mary is always talking in class. Whose act

Առաջին օգնություն

Անվտանգությանապահովում

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
– Ի՞նչ է պատահել:
– Ի՞նչ վտանգ կա:
– Քանի՞ տուժած կա:
– Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:

Ահազանգում

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:
Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

– Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
– Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
– Ինչ է պատահել:
– Զանգահարողի անունը, ազգանունը:
– Տուժածների քանակը:
– Տուժածների վիճակը:
– Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

– հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
– ոստիկանություն 1-02.
– շտապօգնություն 1-03.
– գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել:

Ւնքնակենսագրական

Ես Գևորգ Ներսեսյանն եմ։ Ծնվել եմ` Երևանում 2004 թվականին։ Այս պահին բնակվում եմ Բանգլադեշում` _____ հասցեյում, մայրիկիս քրոջս և տատիկիս հետ։ Հաճախել եմ 125 հիմնական դպրոց ։ Մանուկ հասակում `հաճախելեմ սպորտի։ 13 տարեկանում տեղափոխվել եմ բանգլադեշ, հաճախել եմ 11 հիմնական դպրոց ։ 9-րդ դասարանը ավարտելուց հետո ընդունվեցի << Մխիթար Սեբաստացի կրթահամալիր>> քոլեջ, գինեգործության բաժին։ Այստեղ սովորում եմ 2 տարի։

Իմ կոնտակտային տվյալները`

Հեռախոսահամար`_____

Ինստագրամի էջ`_______