Տնտեսագիտության էությունը

1. Տնտեսագիտության էությունը։

«Տնտեսագիտություն»-ը հին հունարեն բառ է և ընտանեկան տնտեսության կառավարում է նշանակում: Այսօր այն համեմատաբար լայն իմաստով է կիրառվում և արտացոլում այն ամենը, ինչ վերաբերում է երկու կամ ավելի սուբյեկտների միջև գործնական հարաբերություններին, փոխանակմանը, մասնագիտացմանը և այլ ակտիվություններին: Տնտեսագիտության էությունն առավել լավ հասկանալու համար, հարկավոր է ի մի բերել այն հիմնական գաղափարների մեծ մասը, որը ներառում է  տնտեսագիտությունը՝

• Հարստություն

• Շահ, ծախս և արդյունավետություն

• Առևտուր, այսինքն՝ փոխանակում  

• Աշխատանքի բաշխում

• Այլընտրանքային ծախս

• Երկրի տնտեսագիտությունն ու համախառն ներքին արդյունք

• Ինֆլյացիա (գնաճ)

2. Ռեսուրսների բովանդակությունը և դրանց տեսակները։

Ռեսուրսները լինում են նյութական, ֆինանսական, տեղեկատվական, բնական և աշխատանքային.

· նյութական – ներդրումային ռեսուրսներ (հուշարձաններ, թանգարաններ և այլն)

· ֆինանսական – դրամական ռեսուրսների ամբողջությունն է, որը կարող է օգտագործվել որևէ խնդիր լուծելու, ծառայությունների կազմակերպման համար

· տեղեկատվական – տեղեկությունների փոխանակում

· բնական – օդ, ջուր, բնական հուշարձաններ, օգտակար հանածոներ և այլն

· աշխատանքային – մարդկանց ֆիզիկական և մտավոր ունակություններն են, որոնք նրանք օգտագործում են ծառայություններ մատուցելիս:

3. Արտադրական հնարավորությունների սահմանափակություն։

Արտադրական հնարավորությունները բնության տված կամ մարդու կողմից ստեղծված ռեսուրսներն են:

Արտադրական հնարավորությունների հիմնական տեսակներն են՝ աշխատանքը, հողը, ձեռնարկատիրությունը, կապիտալը, ինչպես նաև՝ տեղեկատվությունն ու գիտությունը:

4. Տնտեսական հարաբերությունների համակարգը։

5. հասարակական արտադրության կառուցվածքը

6. մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման
մղումներն ու հիմքերը

7. բարիք

Բարիքն այն ամենն է, ինչն ընդունակ է բավարարել մարդկանց պահանջմունքները, նրանց օգտակար լինել, հաճույք պատճառել:

Բարիքը կարող է լինել նյութական և ոչ նյութական, տնտեսական կամ ոչ տնտեսական, երկարաժամկետ կամ կարճաժամկետ օգտագործման:

8. տնտեսական արդյունավետություն

9. տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը
Ցանկացած հասարակություն լուծում է տնտեսության 3 հարց.

· ի՞նչ արտադրել,

· ո՞ւմ համար արտադրել,

· ինչպես արտադրել:

Ինչ արտադրել – հնարավոր ծառայություններից կամ ապրանքներից որո՞նք պետք է արտադրվեն:

Ո՞ւմ համար արտադրել – ո՞վ պետք է գնի կամ օգտվիտվյալ ծառայությունից:

Ինչպե՞ս արտադրել – արտադրական ի՞նչ ռեսուրսների օգնությամբ պետք է ապրանքները և ծառայությունները իրականանան: