Ռուսական հեղափոխություն

Ռուսական հեղափոխություն, Ռուսական կայսրության տարածքում 1917 թվականի փետրվարին տեղի ունեցած հեղափոխություն, որի հետևանքով տապալվեց ցարական միապետությունը և որից հետո նույն թվականի հոկտեմբերին իշխանությունն անցավ բոլշևիկների ձեռքը․ երկրում հաստատվեց լենինյան ռեժիմ։ Վերջինս, սակայն հանգեցնում է մի շարք բռնությունների․ սկսվում է քաղաքացիական պատերազմ բոլշևիկների, Սպիտակ բանակայինների ինչպես նաև այլ հակառակորդների (Կանաչ բանակայիններ և այլն) միջև։ Հակամարտությունների պատճառով երկրում առաջացավ տնտեսական ճգնաժամ և սով, որը շարունակվեց ամբողջ պատերազմի ընթացքում։ Պատերազմն ավարտվեց բոլշևիկների հաղթանակով։ Նախկին Ռուսական կայսրության տարածքի մեծամասնության վրա կազմավորվեց ԽՍՀՄ-ը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն։

Ռուսական հեղափոխությունը 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից է[1], որին հանգամանալից անդրադարձել են ֆրանսիացի գրողներ Ժյուլ Ռոմենը «Մեծ պայծառությունը Արևելքում[2]» և Ֆրանսուա Ֆյուրեն «Հոկտեմբերյան համընդհանուր հմայքը», ովքեր ասում են, որ Ռուսական հեղափոխությունը պատմության ամենաուսումնասիրված և քննարկված էջերից մեկն է[3]։

Այս իրադարձությունները պատմության մեջ առաջացրին շատ հարցեր, որոնք մինչ այժմ չեն ստացել իրենց լիարժեք պատախանները։ Պատմաբանները դեռ մտորումների մեջ են, թե արդյոք «փետրվարյան հեղափոխությունը» ծնեց «հոկտեմբերյան հեղափոխություն» կամ հոկտեմբերյան իրադարձություններն ինչպես կոչել հեղափոխություն, հեղաշրջում թե այդ երկուսի համակցությունը[4]: Բացի այդ ինչը հանգեցրեց երկրում քաղաքացիական պատերազմի, բռնությունների, համաճարակի ու սովի, ինչպես նաև Խորհրդային բռնապետության առաջացմանը։ Պատմաբանների մոտ լիարժեք չի ձևավորվել նաև որոշակի հարցերի պատասխաններ կապված Ստալինիզմյան բռնապետության հաստատման հետ։

Հեռավար-առցանց ուսուցում․ Հայոց պատմությունից․ մայիսի 4 – 8

«Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։

Քանզի այն կարծիքի էին, որ եվրոպական տարածքներում զարգացվածությունը շատ ավելի բարձր է, իսկ Արմ. Հայաստանի տարածքները համարում էին «խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող»։

  • Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։

1878թ.-ի փետրվարի 19-ին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրով ՝ Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով։

  • Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։

16-րդ հոդվածով Բարձր դուռը պարտավորվում էր Արմ. Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվելիք գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։

  • Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։

25-րդ հոդվածն իրավունք էր տալիս ռուսական զորքերին 6 ամիս ժամկետով մնալու Հայաստանում։
27-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին:

  • Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։

Ավստրո-Հունգարիայի և Մեծ Բրիտանիայի դժգոյությունները Բեռլինի վեհաժողովի պատճառը դարձան։

  • Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։

Մինչ այդ արդեն աշխուժություն էր Հայաստանում առաջացրել Հայկական հարցի միջազգայնացումը։ Եվ ահա սուլթանը Բեռլինի վեհաժողովին մասնակցելու առաջարկ է անում հայոց պատրիարքին, ով էլ որոշում է առիթն օգտագործել և հայերի պահանջները ներկայացնել վեհաժողովին, ինչը ոգևորության պատճառ է հանդիսանում։

  • Ներկայացրե՛ք հայ պատվիրակության կազմը՝ նախատեսված Բեռլինի վեհաժողովի համար։

Պատվիրակության ղեկավարը Մկրտիչ Խրիմյանն էր, կազմում էին գտնվում նաև Մինաս Չերազը, Ստեփան Փափազյանը և Խորեն Նարբեյը։

  • Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։

Մայիսի 25-ին կնքվել է անգլո-թուրքական գաղտնի համաձայնագիր, որով Մեծ Բրիտանիան Թուրքիայից ստացավ Կիպրոս կղզին ՝ փոխարենը խոստանալով պաշտպանել թուրքական պահանջները:

  • Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։

Մեծ տերությունների ներկայացուցիչները անգամ թույլ չեն տալիս հայ պատվիրակներին մասնակցելու վեհաժողովին։ Կարծում եմ՝ պատճառն այն էր, որ հայերի ներկայացրած նախագիծը շահավետ չէր, ինչպես նաև՝ չմոռանանք «թղթե շերեփի» պատմությունը։

  • Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։

Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածով Բարձր դուռը պարտավորվում էր Արմ. Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվելիք գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից, իսկ Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածով պետք է բարեփոխումներ անցկացվեին և ապահովեին անվտանգությունը, բայց այստեղ բարեփոխումների հսկողությունն այժմ, բացի Ռուսաստանից, դրվում էր նաև վեհաժողովի մասնակից մյուս տերությունների վրա։ Ռուսական զորքը դուրս էր բերվելու գրավված տարածքներից, իսկ Հայաստան անունը փոխարինվել էր հայաբնակ մարզեր բառակապակցությամբ։

  • Ներկայացրե՛ք «Երկաթի շերեփի» պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը։

Խրիմյան հայրիկը վեհաժողովը նմանեցրել էր հարիսայի ճաշկերույթի, որին երկաթե շերեփներով ներկայացած մասնակիցները կարողանում էին տանել իրենց բաժինը։ Բայց քանի որ ինքը միայն թղթե շերեփ ուներ, այն մնաց հարիսայի մեջ, և ինքը ստիպված էր ձեռնունայն վերադառնալ։
Շերեփը խորհրդանշում էր իշխանությունը, երկարաժամկետ ունեին մասնակից տերությունները, բացի այդ բոլոր լացողների, խնդրողների շերեփները միշտ թղթից են լինելու։ Այսինքն պետք է հույսը ինքդ քեզ վրա դնես, ինքդ հզորանաս և իշխանություն ձեռք բերես։

Հեռավար-առցանց ուսուցում․ Հայոց պատմություն․ ապրիլի 20-23

2- <<Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևմտյան Հայաստանի XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին, ի՞նչ էլայեթների (նահանգներ) էր բաժանված։ Կարին, Ախալցխա, Կարս, Վան, Դիարբեքիր և Սեբաստիա էլայեթների։
  2. Նկարագրե՛ք XIX դարի սկզբին Էրզրումի նահանգի դրությունը։ Էրզրումը կարևոր վարչամիավոր էր, որի կառավարիչը Վալին էր, նա էլ կրում էր սերասկյարի և Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Էրզրումում բնակվում էր ավելի քան 400 000 հայ։
  3. Ովքե՞ր էին <<կեսկեսները>>, որտե՞ղ էին բնակվում նրանք։  Կեսհայ, կեսմահմեդական, այսպես կոչում էին մահմեդականացված հայերին, ովքեր բնակվում էին Արևմտյան Հայաստանում և հարակից նահանգներում։
  4. Ինչպիսի՞ կացության մեջ էին ապրում հայերը և մնացյալ քրիստոնեաները Օսմանյան կայսրության տարածքում։ Ազգային ամենավայրագ ճնշումների, ազգային արժանապատվության հալածանքների, բնաջնջման վտանգի պայմաններում էին ապրում , իսկ թուրքական կառավարությունը հրապարակել էր դաժան մի օրենք, ըստ որի, մահապատժի կենթարկվեին մահմեդականացված բոլոր այն քրիստոնյաները, ովքեր կփորձեին վերադառնալ իրենց նախկին կրոնին։
  5. Նկարագրե՛ք Կիլիկիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։ Կիլիկիայում համայնքային ներքին ինքնավարությամբ աչքի էին ընկնում լեռնային Զեյթունի 30 հայկական գյուղեր՝ մոտ 28 000 հայ բնակչությամբ։ Այստեղի իշխանական տների՝ Յաղուբյանների, Սուրենյանցների, Նորաշխարհյանների և Շովրոյանների գլխավորությամբ կառավարության դեմ պայքարը գրեթե միշտ հաջողվում էր։
  6.  Ինչու՞ սկսվեց 1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմը։ Թուրքիան, Նապոլեոնի ճնշումով, սկսեց այս պատերազմ Ռուսաստանի դեմ։
  7. Նկարագրե՛ք 1807 թվականի հունիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807թ. հունիսին Ախուրյանի ափին՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Ռուսական յոթ հազարանոց զորքը հաղթում է  օսմանյան քսան հազարանոց զորախմբին։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան հազար սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց։
  8. Նկարագրե՛ք 1810 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները։ Հայերի ու վրացիների աջակցությամբ, ռուսական զորքերն արագորեն գրավում են Ախալցխա փաշայության տարածքի զգալի մասը:
  9. Ինչպիսի՞ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1826 թվականի մայիսի 16-ի հաշտության պայմանագրով։ Նրան է անցնում Բեսարաբիան և Աբխազիան։
  10. Ինչու՞ սկսվեց 1828-29 թթ ռուս-թուրքական պատերազմը։ Պատճառը ռուսների ցանկությունն էր՝ տիրանալու Բոսֆորին ու Դարդանելիին, նաև՝ ամրապնդել դիրքերը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում։
  11. Նկարագրե՛ք 1828 թվականի հունիսի ռազմական գործողությունները։ Ռուսները գրավում են Կարսը։
  12. Նկարագրե՛ք 1829 թվականի հունիսի ռազմական գործողությունները:  Վանի փաշան ներխուժեց Ալաշկերտի դաշտ՝ ճանապարհին թալանելով ու առևանգելով հայ գյուղացիներին։ Ու թուրքերին հաջողվեց մտնել Բայազետ։ Սակայն բերդի ռուսական կայազորը գեներալներ Պոպովի և Պանյուտինի գլխավորությամբ կազմակերպեց համառ դիմադրություն։ Այս մարտերին գործուն մասնակցություն ունեցան բայազետցի հայ կամավորականները։ Անցնելով հակահարձակման՝ ռուսական կայազորը փախուստի է մատնում Վանի փաշայի զորքերին։
    Հունիսի 24-ին Պասկևիչի գլխավորած ռուսական հիմնական ուժերը գրավում են Վերին Բասենի վարչական կենտրոն Հասան կալան։ Իսկ հունիսի 27-ին ռուսական բանակը առանց մարտի մտնում է Էրզրում։
  13. Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքված հաշտնության պայմանագրով։ Ռուսական իշխանության տակ են անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը։

Հեռավար-առցանց ուսուցում․Հայոց պատմություն․ ապրիլի 13-17

<<Եթե՞ Հայաստանը լիներ հեռու քաղաքակրթությունների խաչմերուկից>>

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը երկար տարիներ եղել է թատերաբեմի դեր տանող տարածք․ որտեղ տարբեր թշնամի պետություններ պատերազմնել են իրար դեմ, Հայսատանը միշտ եղել է ցանկամծլի տարածք, և գրեթե բոլոր օտար առաջնորդները ցանկացել են գրավել, և միավորել իրենց երկրի հետ։ Որոշներին դա հաջողվել է, որոշներին՝ ոչ։ բայց կեք պատկերացնենք, որ Հայաստանը մի հետավոր կղզի է, որը գնտվում է  Խաղաղ օվկիանոսում, ինչպիսի՞ն կլիներ Հայաստանը այսօր։

Մոտավորապես 3000 տարի առաջ այս կղզու վրա կանգ առավ Նոյան տապանը, և կղզին եղավ մարդկային քաղաքակրթության սկզբնաղբյուրը։ Մարդիկ սկսեցին զբաղվել գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ։ ժամանակիընթացքոււմ պարզվեց, որ կզղին ունի հարուստ ընդերք, և բնակչություն սկսեց տարատեսակ մետաղներից զենք ու զրահ պատրաստել։

Անցան երկար տարիներ, կղզին ստացավ Արմենիա կամ Հայաստան անունը, առաջացավ թագավորություն, երկրի թագավորը Տիգրան անունով մի այր էր, ում կոչում էին նաև Տիգրան Մեծ իր անվախության, խիզախություն համար։ Տիգրանը կանոնավոր և հզոր բանակ էր ստեղծել և իր ժողովրդի՝հայերի հետ միասին ապրում էր կղզու վրա։ Բայց եկավ մի օր, երբ ինչ-որ օտարականներ եկան կղզին գարվելու, բայց հայ ազգի խիզախ տղամարդիկ վերցրին իրենց պատրաստած զերնքերը և մարտնչեցին նրանց դեմ և փայլուն հաղթանակ տարան։ Այս լուրը տարածվեց աշխարհի վրա, և այլևս ոչ ոք չմոտեցավ կղզուն ՝ վախնալով պարտությունից։

Դարեր անցան և կղզի եկավ մի օտարական՝ Գրիգոր անունով, նա սկսեց քարոզել քրիստոնեություն։ Այդ մասին իմացավ երկրի արքա՝ Տրդատ Երրորդը և հրամայեց նրան փակել Խոր Վիրապում։ Սակայն 14 տարի անց թագավորը հիվանդացավ, և նրա քույրը երազում տեսա, ոև նրան կբուժի միայն Գրիգորը, Առանց որևէ հույսի, որ Գրիգորը ողջ է բացեցին վիրապը և նա ողջ էր։ Գրիգորը բուժեց արքային, և արքան 301 թվականին  ընդունեց քրիստոնեությունը ընդունեց, որպես պետական կրոն։ Եվ այսպես հայ ազգը խաղաղ ապրում էր իր երկրում։ Սակայն տարիներ անց հայերը սեփական տառերի կարիք զգացին, այդ հարցով զբաղվեց Մեսրոպ Մաշտոցը, նա 405 թվականին ստեղծեց հայերն տառերը։

Անցան տարիներ, դարեր և ոչ մի Բյուզանդիա, Պարսկաստան, Օսմանյան Կայսրություն չփորձեց Հայաստանը բաժանել իրար մեջ։ 1915ին Օսմանյան կայսրությունը չկազմակերպեց ցեղասպանություն, 1988ին րսկսվեղ հայ-ադրբեջանական պատերազմը։

Հայստանը զարգացավ, զաղկեց որպես պետություն, որպես մարդկային քաղաքականություն, այժմ երկիրը ունի կայուն տնտեսություն, զարգացած գիտություն, հզոր բանակ, ֆիանանսապես ապահով է այնքան, որ կրթությունը անվճար է։ Եվ այս ամենը,այն բանի պատճառով, որ այն հեռու էր քաղաքակրթությունների խաչմերուկից, թե՛ ուղիղ, և թե՛ փոխաբերականիմաստներով։

Հեռավար-առցանց ուսուցում․Հայոց պատմություն(մարտի 30-ապրիլի 3)

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հայոց պատմություն>> առարկայի, մարտի 30-ապրիլի 3-ի
  հանձնարարություններ

 Թեմաներ՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին>>
1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>
<<Հայոց պետականության վերականգնման խնդիրը XIX դարի առաջին կեսին>>
2- <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը, Հայաստանի ազատագրական գործի շրջանակներում, Ի՞նչ էին համոզում հնդկահայ գործիչների մի մասին։
  • Ըստ՝ Շ․ Շահամիրյանի, ինչպե՞ս պետք է տեղի ունենար Հայաստանի ազատագրությունը։
  • Շ․ Շահամիրյանը ինչպե՞ս էր ցանկանում Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին, ի՞նչ գործողություններ իրականացրեց այդ նպատակի համար։
  • Ո՞վ է ՝ <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գրքույկի հեղինակը, ինչո՞վ էր գրքույկն առանձնանում հայ իրականության մեջ։
  • <<Նոր տետրակում>> ինչու՞ էր քննադատվում միապետական համակարգը, ի՞նչ փաստարկներ էր բերվում այդ կապակցությամբ։
  • Ինչպե՞ս արձագանքեց Սիմեոն Երևանցին <<Նոր տետրակը>> ստանալուց հետո և ինչու՞։
  • Ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ <<Որոգայթ փառաց>> աշխատությունը (կարճ)։
  • Ըստ՝ <<Որոգայթ փառացի>>, ինչպիսի՞  պետական մարմիններ պետք է ստեղծվեին պետականության վերականգնումից հետո։
  • Ո՞վ էր <<Հարավային>> ծրագրի հեղինակը, ներկայացրեք ծրագիրը (կարճ)։
  • Ինչու՞ Հայաստանի ազատագրության այս երեք ծրագրերը, նույնիսկ չքննարկվեց ռուսական իշխանության կողմից։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության ձեր ծրագիրը, որը իրատեսական կլիներ XVIII դարի Հայաստանյան պայմաններում։
  2. Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մարտի 30-ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։

2-<<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>թեմանները․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • XIX դարի սկզբին ի՞նչ խանություններից էր բաղկացած Արևելյան Հայաստանը։
  • Ինչպե՞ս էր կոչվում Երևանի խանության կառավարիչն, ի՞նչ իշխանություն ուներ նա։
  • Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։
  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1801 թվականին։
  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1804 թվականին։
  • Ե՞րբ է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, ըստ այդ պայմանագիրի ի՞նչ տարածքներ անցան Ռուսաստանին։
  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցավ 1826 թվականի հուլիսին։
  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքոր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը։
  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում տեղի ունեցած ճակատամարտը։
  • Նկարագրե՛ք Երևանի բերդի գրավումը։
    Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչու՞ էին հայերն աջակցում ռուսներին՝ ռուս-պարսկական պատերազմներում, ի՞նչ տվեց դա Հայաստանին։
  2. Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մարտի 30-ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։

    Երևանի բերդի գրավումը։

Հեռավար֊առցանց ուսուցում. Հայոց պատմություն

Կյանք ու կռիվ(1,2)։Այն պատմում է մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին: Հերոսները չորս ընկերներ են, որոնց ընկերությունը ծնվել է դեռևս դպրոցական տարիներից։ Ընկերությունից բացի նրանց միավորում է ևս մեկ բան՝ Ղարաբաղյան պատերազմը։ Ֆիլմն ավարտվում է Արցախյան պատերազմի հաղթանակով։ «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմում ներկայացված են 1990-ականների Երևանն ու Արցախի պատերազմական շրջանը՝ միախառնված երիտասարդների կյանքի դրամայով ու նուրբ հումորով։

Հռոմից ավելի հին մայրաքաղաք։ռեժիսոր Արտակ Ավդալյանի` 2014 թվականին նկարահանած փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմի հեղինակը Արտակ Մովսիսյանն է:  Ֆիլմը պատմում է Երևան քաղաքի մասին: Պատմությունը սկսվում է վերջինիս հնագույն ժամանակներից, նրա հիմնադրումից և հասնում մինչև 21-րդ դար: Ֆիլմի նկարահանումները իրականացվել են հիմնականում Երևանում: Սակայն բացի Երևանը՝ նկարահանումներ են կատարվել նաև Արևմտյան Հայաստանում, մի շարք երկրներում, ի թիվս՝ Իրանի և Կանադայի, ինչպես նաև Մոսկվայում, Հռոմում և Լոնդոնում:
<<Հռոմից ավելի հին մայրաքաղաքը>>

Հեռավար֊առցանց ուսուցում.ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Թեմաներ՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին>>
1- <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>>
2- <<Մովսես Սարաֆյանի ազատագրական ծրագիրը։ Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը>>

1- <<ՊԱՅՔԱՐԻ ԳԱՂՈՒԹԱՀԱՅ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ․ ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆ>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
Ի՞նչ նպատակով էր անգլիական <<Արևելահնդկական ընկերությունը>> 1688թ․ պայմանագիր կնքել հնդկահայերի հետ։
Անգլիական <<Արևելահնդկական ընկերությունը>> Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու եվ միաժամանակ հայ վաճառականության մրցակցությունից խուսափելու նպատակով 1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ :

Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հովսեփ Էմինը, ինչպե՞ս էր պատկերացնում Հայաստանի ազատագրումը։
Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին եվ զենքի ուժով ազատագրել հայրենիքը:

Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։
1751 թ-ին մեկնել է Անգլիա, որտեղ ավարտել է Վուլվիչի ռազմական ակադեմիան:
1751—1759 թվականներին բնակվել է Մեծ Բրիտանիայում, ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններին։

Ի՞նչ տեղի ունեցավ 1759թ․-ին և ինչպիսի՞ փոփոխություններ եղան Հովսեփ Էմինի Հայաստանի ազատագրության ծրագրերում։
1759 թվականին Հովսեփ Էմինը եկավ Հայաստանիրագործելու իր կյանքի գերագույն նպատակը Հայաստանի ազատագրումը: Ուսումնասիրելով իրավիճակը տեղում, նա հասկացավ, որ հայության ազատագրումը դյուրացնելու համար հզոր դաշնակիցներ են պետք

Պարսից շահը 1724 թ․ ի՞նչ քաղաքականություն որդեգրեց Սյունիքի նկատմամբ և ինչու՞։
Պարսից շահը 1724 թ․-ին ճանաչես Սյունիքում ստեղծված հայկական իշխանությունը, Դավիթ բեկի հետ դաշինք կնքեց և նրան իրավունք վերապահեց դրամ հատելու։ Շահը կոչ է անում շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու և համաձայնեցված գործելու Դավիթ բեկի հետ։ Երբ սկսվեց թուրքական բանակի առաջխաղացումը, շահը հրամայեց պարսիկ կառավարիչներին ռազմական օժանդակություն ցուցաբերելու հայկական իշխանությանը։

Հովսեփ Էմինը Հայաստանի ազատագրական գործի համար ո՞ր երկրների աջակցություններն էր տեսնում հպատակահարմար և ինչու՞։
Հովսեփ Էմինը ծանոթանալով իրավիճակին նա համոզվում է , որ օտար տիրապետության դեմ կարելի է ազատագրական պայքար սկսել միայն հարեվան պետություն օժանդակությամբ:

Հովսեփ Էմինին Հայաստանի ազատագրական գործի համար, ինչպիսի՞ աջակցություն էր առաջարկում Մշո Ս․ Կարապետ վանքի վանահայր՝ Հովնանը և ինչպիսի՞ ճանապարհներ էր ուղենշում։
Վանքի վանահայրը՝ Հովնան եպիսկոպոսը, ժամանակի ուսյալ և բազմակողմանի գիտելիքների տեր հոգևորականներից էր և մեծ հեղինակություն էր վայելում արևմտահայոց շրջանում: Նա սերտ կապեր ուներ Վանի, Կարինի առևտրա-արհեստավորական շրջաններում և Կ. Պոլսի ամիրայական միջավայրում: Հովնան եպիսկոպոսը լսելով Հովսեփ էմինի մասին, որոշում է կապ հաստատել նրա հետ և Մուշից հատուկ բանագնաց է ուղարկում Թիֆլիս:

Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ:

Ինչու՞ 1764 թ․-ին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը կշտամբական նամակբեր հղեց Հերակլ II արքային։
1764 թ-ին Էմինը և Հերակլ II-ը խրախուսական նամակներ են ուղարկել Հովնան Մշեցուն: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը, անիրագործելի համարելով այդ ծրագիրը, նամակով կշտամբել է Հերակլ II-ին՝ Էմինին ընդառաջելու համար: Զգուշանալով հետագա անախորժություններից՝ Հերակլ II-ն Էմինից պահանջել է հեռանալ Վրաստանից:

Ի՞նչ տեղի ունեցավ Հովսեփ Էմինի կյանքում 1766 թ․-ին։
1766 թ-ին նա վերադառնում է Հայաստան եվ հանգրվանում Գետաշենում Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Ղարաբաղում հանդիպել է Հովհաննես Հասան-Ջալալյանի և մելիքների հետ, բայց չի կարողացել ապստամբություն կազմակերպել:

Ինչու՞ 1770 թ․-ին Հովսեփ Էմինը վերադարձավ Հնդկաստան։
Շամախիում Էմինը, լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են իրեն տրամադրել 18 հազար զինվոր, ճանապարհվում է Խոյ։ Այնտեղ, սակայն, հրաժարվում են զորք տրամադրելուց, որովհետև Էմինը զորքի
վարձատրման համար գումար չուներ։
Անհաջողություններն զգալի չափով հուսահատեցնում են Հ. Էմինին։
1770թ. նա վերջնականապես վերադառնում է Հնդկաստան։

Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս եք գնահատում Սիմեոն Երևանցու գործունեությունը։ Նա դավաճան է՞ր, թե՞ հեռատես գործիչ։

Առցանց ուսուցում․ Հայոց պատմություն

«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ XVIII ԴԱՐՈՒՄ (1722-1731 ԹԹ․)»

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչպիսի պատճառներով էր Պարսկաստանը 1722 թվականին թուլացել։

18 դարի առաջին երկու տասնամյաներին Պարսկաստանում դրությունը շարունակվում էր վատանալ:Պարսկաստանի դեմ առավել մեծ ուժով գործում էին ավղանները ովքեր 1722 թվականին գրավեցին Պարսկաստանի մայրաքաղաքը:

  • Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ռուսաստանը թուլացած Պարսկաստանի դեմ։

Ռուսասանը առիթը բաց չթողնելով գրավեց Կասպից ծովից որոշ տարածքներ:Պետրոս 1ինը Վրաստանի թագավոր Վախթանգ VI_ին առաջարկում է միանալ և պայքարել Պարսկաստանի դեմ։ Պատճառաբանելով իբրև Պարսկաստանին է պաշտպանում արշավանքից 1722թվականին արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս։

  • Որտե՞ղ էին հանդիպել հայ-վրացական զինված ուժերը և ինչու՞ չստացվեց միացյալ ուժերով զինված ապստամբությունը։

Հայ վրացական զինված ուժերը հանդիպում են Գանձակի մոտակա Չոլակ վայրում:Այն չստացվեց որովհետև 1722թվականի աշնանը լուր է գալիս ռուսներից,որ Դերբենտից նրանք նահանջում են և արշավանքը հետաձքում. Վրացական և Հայկանան ուժերը վերադառնում են հայրենի տներ:

  • Քանի՞ պաշտպանական հենակետային ամրոցներ (սղնախներ) կային Արցախում։ Նշե՛ք դրանց անվանումները։

Արցախում կազմակերպված հենակետային ամրոցներն` սղնախներից հայտնի էին Գյուլիստանի,Ավետարանոցի,Շուշիի, Ջրաբերդի և Քարագլխի ամրոցները; 1722թվականի վերջին Արցախն ամբողջությամբ ազատագրվում է Պարսկական տիրապետությունից:

  • Ըստ 1724 թվականի հունիսի 12-ի ռուս-թուրքական պայմանագրի, ինչպե՞ս էր տարածաշրջանը բաժանվելու այս երկու երկրների ազդեցության գոտիների։

1722թվականի հունիսի 12ին Պոլսում կնքվում է պաըմանագիր ,ըստ որի Ռուսաստանին անցնում է Մերձկասպյան շրջանները,իսկ Թուրքերին է անցնում Շամախիից արևմուտք ընկած տարածքները:

  • 1724 թվականի Երևանի պաշարումը ինչպե՞ս ավարտվեց (նկարագրե՛ք կարճ)

Թուրքական բանակը 1724թվականի հունիսի 7-ին պաշարում էԵրևանը, Երևանը վերածվում է ռազմական ճամբարի:Հակառակորդի գրոհները հաջողությունների չեն հասնում:Պաշտպանությունը տևում է 3 ամիս:Պաշարները վերջանալու պատճառով սեպտեմբերի 26-ին պաշարված քաղաքը հանձնվեց:Երևանի հերոսական պաշտպանությունը մի որոշ ժամանակով կասեցրեց թուրքերի առաջխաղացումը դեպի Արցախ և Սյունիք:

  • 1725 թվականին ինչպե՞ս ավարտվեց դեպի Արցախի Վարանդա գավառ թուրքերի արշավանքը, ի՞նչ կորուստներ ունեցան թուրքերը։

1725թվականի մարտին թուրքական 3 զորամաս մտան Արցախի Վարանդա գավառ:Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում և գիշերային հանկարծակի գրոհով սպանեցին:Թուրքական 2 փաշաներ սպանվեցին,3րդը գերի վերցվեց:Հայերը հաղթանակ տարան:

  • Ինչպե՞ս ավարտվեց թուրքերի կողմից 1726 թվականին Շուշիի գրավման փորձը, ինչպիսի՞ մարտավարություն ընտրեց օսմանյան բանակը այս գրոհից հետո։

1726 թվականին Շուշին գրավելու փորձ եղավ Թուրքերի կողմից,սակայն Հայերը դիմադրություն ցուցաբերեցին և 7 օրյա մարտերից հետո նրանք կորցնում են 800 զինվոր և վերադառնում են Գանձակ:

  • 1728 թվականին ինչպիսի՞ պատճառներով առավելությունն անցավ թուրքերի կողմը։

Քանի որ հայ զինական ուժերը Ռուսաստանից օգնություն չստանալով հույսները կորցնում  էին  այդ պատճառով էլ առավելությունն անցնում էր թշնամուն: Այդ իրավիճակից դուրս գալու նպատակով փորձում են բանակցել թուրքերի հետ:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպիսի՞ արդյունք կունենար ազատագրական զինված պայքարը Արցախում, եթե Ռուսաստանը չհրաժարվեր իր օգնությունը ցուցաբերելուց։

Շատ ավելի լավ կլիներ, եթե Ռուսաստանը օգնություն ցուցաբերեր Արցախ։