Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897թ., մարտ 13 (նոր տոմարով՝ մարտի 25) — 1937թ., նոյեմբերի 27) 20-րդ դարի նշանավոր հայ բանաստեղծ է: 1908-1912թթ. սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916-1917թթ.՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922թ. որպես ազատ ունկնդիր ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնած Գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել:

Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը 1918-1919թթ. Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920թ.-ին՝ Մայիսյան, 1921թ.-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920թ.-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ: 1922թ.-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925թթ.-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1925թ.-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926-1928թթ.-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928-1935թթ.-ին՝ Հայպետհրատում: 1935թ.-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937թ.-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին՝ մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու: Չարենցն ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը: Գրողի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912թ.-ին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914թ.-ին Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», իսկ 1915թ.-ին Թիֆլիսում հրատարակվել է «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ.-ին, զինվորագրվելով հայկական կամավորական խմբին, հասել է Վանի մատույցները, ականատես եղել պատերազմի դաշտում և Վանում տեղի ունեցող ողբերգությանը:  Տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ գրել է «Դանթեական առասպել» (1916թ.) պոեմը: Դանթեական մղձավանջով անցած բանաստեղծը «Վահագն» (1916թ.), «Ազգային երազ» (1917թ.), «Հատված» (1918թ.) պոեմներում ընդվզում է նրանց դեմ, ովքեր իրականի փոխարեն տեսնում են առասպելական Հայաստանը և տարվում առասպելական հերոսներով: 1918-1921թթ.-ին Չարենցը գրել է «Սոմա» (1918թ.), «Ամբոխները խելագարված» (1919թ.), «Նաիրի երկրից» (1920թ.) պոեմները և այլ գործեր: «Ամբոխները խելագարված» պոեմը կյանքի վերափոխման համար պայքարի կոչ է, որի նպատակը հին աշխարհի կործանումն է: Բանաստեղծն ստեղծել է խորհրդանիշներ՝ պայքարող ժողովուրդ, հինը մարմնավորող քաղաք, հավերժական արև և այլն, որոնք պոեմը վերածել են ինքնատիպ դյուցազներգության:  Սիրո թեման Չարենցի ստեղծագործության մեջ զարգանում է յուրօրինակ ձևով: Բանաստեղծությունների առաջին շարքերին («Հրո երկիր», 1913-1916թթ., «Լիրիկական բալլադներ», 1915-1917թթ., «Ծիածան», 1917թ., «Ողջակիզվող կրակ», 1918-1920թթ. և այլն), որոնց բնորոշ են անցած սիրո հիշողությունն ու սրբազան կարոտը, հաջորդել են 1920-1921թթ.-ին գրած «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհին», «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը: Չարենցը թարգմանել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Վիկտոր Հյուգոյի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Միխայիլ Լերմոնտովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական գրողների գրքեր: Հայ թատրոնում բեմադրել են Չարենցի «Կապկազ» թամաշա» պիեսը, «Դեպի ապագան» (ըստ Չարենցի գործերի), «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը, «Երկիր Նաիրի» վեպը (հեռուստաներկայացում), «Խմբապետ Շավարշը» (ռադիոբեմադրություն): Չարենցի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում, նրա մի շարք բանաստեղծությունների հիման վրա գրել են երգեր: Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված է Չարենցի դիմանկարը, Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: Չարենցի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում, Հայաստանի, Արցախի և Ջավախքի քաղաքներում, Չարենցավան քաղաքը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը:  Երևանում կառուցվել է Չարենցի հուշահամալիրը (1985 թ., քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան), նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:

Չարենցի բանաստեղծությունները

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Հեռավար-առցանց ուսուցում․Գրականություն

Հովհ. Թումանյանի ստեղծագործություննեիրց դուրս գրված թևավոր խոսքեր։

Աչքդ թեքեցիր, բանիդ տերը չես։

Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք։

Գործն է անմահ, լավ իմացեք։

Բալը թանկ է։

Պասկեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին։

Մի կաթիլ մեղր։

Թումանյանի պոեմները

Թումանյանի «Մարո» և «Լոռեցի Սաքոն» պոեմները, շարադրություն «Թումանյանի պոեմները» վերնագրով:

Մարո

 Վերլուծություն

Հ.Թումանյանն այս պոեմում ներկայացնում է իր ժամանակները, ընտանիքի անդամների միջև, ընտանիքի և համայնքի միջև հարաբերությունները:

Մարոն փոքրիկ աղջիկ էր, ով պատկերացում չուներ ամուսնության և ամուսնական կյանքի մասին: Կարոն նրա համար ուղղակի բարի մարդ էր, ով իրեն կոնֆետներ, չամիչ ու խնձոր էր բերում: Նա հայտնվելով անծանոթ աշխարհում՝ փորձեց փախչել և օգնություն գտնել իր ծնողների մոտ, սակայն այս դեպքում համայնքի կարծիքն ավելի կարևոր եղավ: Նրա հայրը վախենալով համայնքի <<դատից>>՝ չօգնեց իր աղջկան՝ չընդունեց իր տանը: Մարոյի վախը վերագրվեց կախարդությանը: Փոխանակ նրան օգնեին ազատվել այդ <<կախարդությունից>>, էլ ավելի վատ հոգեկան իրավիճակում դրեցին: Մարոն էլ չկարողանալով ելք գտնել իրեն անծանոթ ու սարսափելի իրավիճակից, որոշում է նետվել  ձոր:

Այս հետաքրքիր ստեղծագործության մեջ Թումանյանը նշում է ժամանակի մի քանի ավանդույթներ՝

Այս ժամանակներում, երբ գալիս էին աղջկա հայրական տուն՝նրա <<ձեռքը խնդրելու>>, հյուրերի առջև հացով լի տաշտ էին դնում: Սովորական էր համարվում վաղ տարիքում ամուսնանալը: Երբ աղջիկն ամուսնանում էր և գնում հայրական տնից,  այն այլևս  իր տունը չէր և նա խնդիրների դեպքում չէր կարող վերադառնալ իր հայրական օջախ և օգնություն ստանար ծնողներից, քանի որ համայնքը կդատապարտեր նրա ծնողներին, իսկ ավելի կոնկրետ հորը՝ իր աղջկան՝ իր սեփական տանն ընդունելու համար: Բացի այդ՝ նրան ոչ մի կերպ թույլ չէին տալիս որևիցե կապ ունենալ իր ընտանիքի և համայնքի անդամների հետ, նույնիսկ մահվան դեպքում չէին թաղում ո՛չ իրենց բնակավայրում, ո՛չ էլ առավել ևս ընտանեկան գերեզմանոցում, այլ  Մարոյի պես՝իրենց բնակավայրից բավական հեռու, առանց հուշատախտակի և եկեղեցական արարողակարգի:

Լոռեցի Սաքոն

Վերլուծություն

Պոեմը սկզբում նկարագրում է Լոռու ձորը՝ սիրուն ու պատկերավոր: Սաքո անունով մի հովվի մասին է պատմում… Ձորում մի տնակ կար, ուր Սաքոն միայնակ էր այդ օրը: Սաքոն ընկեր ուներ, ով այդ գիշեր գնացել էր տուն՝ գուցե աղ էր հարկավոր ոչխարի համար, կամ էլ որոշել էր զոքանչի ձվածեղ ուտել,նշանածին էր կարոտել:

Աժդահա Սաքոն ընկնում է երևակայությունների գիրկը: Մտքերը այցելում են նրան, իսկ վերջում խելագարության հասցնում: Նա մտածում էր չարքերի մասին, որոնք թուրքերի կանանց կերպարանք առած այցելում են մարդկանց ու հարսանիքի կանչում, հորիք ու նան են ներկայանում: Վախեցած հովվի աչքին երևում է, թե դուռը բացվում է և տունը լցվում է թուրք կանանցով: Սաքոն վազում է մութ ձորում: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից: Ու այսպես էլ խալագարվում է Սաքոն…

Պոեմը հիմնված է իրական դեպքի վրա: Թումանյանը ներկայացնում է իր ծանոթներից մեկի՝ Սաքոյի պատմությունը: Սկզբում՝ Թումանյանը, Սաքոյին ներկայացնում է անվախ, աժդահա կերպարով, իսկ վերջում արդեն խելագարված… Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել իր հետ, ինչի կարող են հասցնել մտքերը, միայնությունը ու երևակայությունը… Եվ այդ գիշեր էլ Սաքոն խելագարվեց… Ահա թե ուր կարող է հասցնել երևակայությունը:

Սուրբ Ծննդյան հեքիաթ

Սուրբ Ծննդյան հեքիաթ

images

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:

Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:

— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:

— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:

— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:

Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:

Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:

Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:

Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:

Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:

Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:

Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:

Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Պաուլո Կոելիո Սբ.Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Առաջադրանքներ

  1. Իննսունինը, երրորդ, չորրորդ, հիսունյոթ, հարյուր քառասունինը, երկու հազար չորս հարյուր երեսունվեց,
  2. Գտնել հոմանիշները․                                                                                                                  Գաղափար , տրեխ-ոտնաման, տանիք-կտուր, ծիծաղ-խինդ , սալաքար-սալիկ, սադափ, պատմուճան- պարեգոտ  , պատահար- դիպված։

«Խոսեի սանդալները» պատմ․-ի մասին

Պատմվածքը մի Խոսե անունով յոթնամյա տղայի մասին է, ով փոքր տարիքում կորցրել էր ծնողներին և ապրում էր մորաքրոջ հետ։ Նրանք հարուստ էին, սակայն մորաքույր 4 տարեկանում նրա համար մի զույգ սանդալ էր գնել և ասել, ոլ մեկ էլ 10 տարեկանում կգնի։ Նույնիսկ գնում է գլխավոր ուսուցչի մոտ, սպառնում և համոզում, որ ուսուցման համար մեկ տասներորդ մասը վերցնի։ Երբ մոտենում է ճրագալույցը, աշակերտները գեղեցիկ հագնված խոսում էին նրա մասին, թե առավոտյան ինչ նվերներ են ստանալու, չնայած նրան որ այդ օրը Հիսուս Քրիստոսի ծնունդն է։ Նրա հետ չէին ցանկանում շփվել քանի որ նա պատառոտված շորերով էր և աղքատ։ Խոսեի համար ամեն ինչ սովորականի պես էր կարծես, թե հենց այդպես էլ պիտի լիներ, քանի որ նա երբեք սեր և ջերմություն չեր զգացել։ Հավաքույթից հետո տուն գնալու փոխարեն նա նստում է եկեղեցու աստիճաններին և լաց է լինում։ Հետո նկատում է իր մոտ նստած փոքրիկ մի տղայի, իր պես ոտաբոբիկ և աղքատ։ Նրան տալիս է իր սանդալներից մեկը, և այն մեկով հասնում է տուն։ Մորաքույրը այդ տեսնելով շատ է բարկանում և խոստանում, որ եթե սանդալի երկրորդը չգտնի ապա կպատժվի։ Երբ նա արթնանում է, տեսնում է, որ հյուրասենյակի մեջտեղում այն սանդալն է, որը տվել էր այն տղային։ Նրա շուրջը դրված էին բազմաթիվ հագուստներ, խաղալիքներ և հեծանիվներ։ Ներս է մտնում այն հոգևորականը և ասում որ այդ օրը եկեղեցու բակում է հայտնվել մանուկ Հիսուսը՝ ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով։ Բոլորը աղոթում էին, մորաքույրը լաց էր լինում և ներողություն խնդրում, իսկ Խոսեն շատ ուրախ էր։

Սա շատ ուսուցողական պատմություն էր։ Այն ինձ շատ դուր եկավ ։ Պետք չէ բարձր դասես քեզ մնացածից, միայն նրա աղքատ և խեղճ վիճակից, դրանով ապացուցվում է քո աղքատությունը։