Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ(նավթ,գազ ածուխ )

Նավթ

Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր: Նավթի առաջացումը. Կան նավթի անօրգանական և օրգանական ծագման վարկածներ: Ըստ անօրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջանում է Երկրի միջուկը կազմող մետաղների (մասնավորապես՝ երկաթի) կարբիդներից: Երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում երկաթի կարբիդի ու ջրի փոխազդեցությամբ առաջանում են ածխաջրածիններ, որոնք բարձրանում են երկրակեղևի վերին շերտեր և հավաքվում ծակոտկեն ապարներում:Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից:Նավթը, առանց չափազանցության, համարվում է «սև ոսկի», և նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր մեծ առավելություններ ունեն:Բնական գազերԲնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Դրանք հիմնականում կազմված են 80–90% մեթանից, 2–3% էթանից, պրոպանից, բութանից, քիչ քանակությամբ ծծմբաջրածնից, ազոտից և այլ իներտ գազերից: Բնական գազերն առաջանում են նստվածքային ապարներում պարունակվող օրգանական նյութերի փոխակերպման հետևանքով և կուտակվում են գազի տեղաշարժման ճանապարհին հանդիպող բնական խոռոչներում: Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր):

ԱՇԽԱՐՀՈՒՄ էներգիայի պահանջարկի ավելի քան 20 տոկոսը բավարարում է բնական գազը։ Իսկ ինչպե՞ս է այն առաջանում։ Ի՞նչ պրոցեսներով այն պետք է անցնի, որ պատրաստ լինի օգտագործման համար։ Գազի որքա՞ն պաշար է մնացել։

Շատ գիտնականներ ենթադրում են, թե հազարավոր տարիներ առաջ բույսերի, կենդանիների, այդ թվում նաև պլանկտոնների մնացորդների քայքայման հետևանքով է առաջացել բնական գազը։ Ըստ այդ թեորիայի՝ երկար ժամանակի ընթացքում բակտերիալ քայքայման, երկրի վրա գտնվող նստվածքային ապարների ճնշման և երկրի խորքից եկող ջերմության հետևանքով օրգանական նյութերը փոխակերպվել են բրածո վառելիքի՝ քարածխի, գազի և նավթի։ Ժամանակի ընթացքում գազի մեծ մասը տեղաշարժման ճանապարհին կուտակվել է բնական խոռոչներում՝ երբեմն ձևավորելով գազային ահռելի հանքավայրեր կամ գազի հանքակույտեր, որոնք պահված են եղել կարծր ապարների շերտի տակ։ Որոշ հանքավայրեր ահռելի են, և դրանցում գազի պաշարը հասնում է տրիլիոնավոր խորանարդ մետրի։ Ինչպե՞ս են հայտնաբերվում գազի պաշարները։

ԱծուխԱծուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի: Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը: Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից, ածխաթթու գազից և հանքային աղերից, սինթեզում են իրենց կենդանի մարմինը: Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ էներգիան: Ածուխները կազմված են օրգանական (այրվող) և անօրգանական բաղադրիչներից: Օրգանական մասը կազմում են ջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) և կալցիումի, երկաթի, ալյումինի, կալիումի  նատրիումի սիլիկատները  ֆոսֆատները,,սուլֆիդներն ու սուլֆատները: Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն  է, 48,5%-ը` գորշ ածուխը: Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ:Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը:Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում:Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձր ջերմաստիճաններում (1000–1200օC) տաքացման միջոցով ստացվում են կոքսագազ և քարածխային խեժ:

Էկոլոգիա

Թունավոր թափոն է համարվում յուրաքանչյուր նյութ, որը մահաբեր է կամ լուրջ հիվանդության պատՃառ է հանդիսանում (օրինակ` այրվածք, շնչառական ուղիների հիվանդություններ, քաղցկեղ, գենետիկական մուտացիաներ):+ Թունավոր թափոնների մեծ մասը շրջակա միջավայր է արտանետվում արդյունաբերության կողմից:+ Հայտնի են թունավոր թափոնների մոտ 600 տարբեր նյութեր:+ Դրանցից առավել վտանգավորներն են`
·         Պեստիցիդներ (բույսերի պաշտպանության քիմիական միջոցների բաղադրիչներն են),·         Ռադիոակտիվ թափոններ (հիմնականում գոյանում են ատոմային էլեկտրակայաններում),·         Սնդիկ և սնդիկի միացություններ (պարունակվում են էլեկտրալամպերի և ներկանյութերի թափոններում),N

·         Կապարի միացություններ (առավել հաճախ հանդիպում են նավթամշակման, լաքերի և ներկերի գործարանների թափոններում),·N         Արսեն և արսենի միացություններ (պարունակվում են մետաղամշակման գործարանների, ՋԷԿ-երի թափոններում)Բոլոր այս թափոնները բնորոշ են մեր հանրապետությանը:N Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել, ինչպես նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութեր:+ Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալները:++

Երկրորդ` մտածել ոչնչացնելու և վնասազերծելու մասին:+ Այս խնդրի լուծում կախված է նրանից, թե մեր կենսագործունեության ինչ փուլում են դրանք առաջանում: Օրինակ` ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կամ մետաղաձուլման ընթացքում օդ են արտանետվում թունավոր գազեր:+ ԱԷԿ-ներում միջուկային վառելիքի <<այրումից>> արտանետվում են միջուկային թափոններ, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ առաջանում են ծանր մետաղների միացություններ և թթուների լուծույթներ, քիմիական ներկանյութերի մնացորդներ, արդյունաբերական զանազան լուծիչներ և այլ թունավոր նյութեր:  Այս դեպքում պետք է`

·         Խուսափել թափոններից, օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ և սարքեր, որոնք հնարավորություն կտան նվազեցնել թափոնները,·         Օգտագործել արտանետումները կլանող սարքեր` գազային ֆիլտրեր, ջրամաքրման համակարգեր·         Հնարավորության սահմաններում հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնք թունավոր նյութերի արտանետման պատճառ են դառնումԵրբ թունավոր թափոնները արդեն առաջացել են, մնում է հոգալ, որ դրանք հնարավորին չափ ապահով տեղաբաշխվեն կամ ոչնչացվեն: Սա ժամանակակից ամենադժվար գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներից է: Երբեմն այդ թափոնները հատուկ տարաների մեջ ամփոփելուց հետո նետվում են համաշխարհային օվկիանոս:

Թունավոր պինդ և հեղուկ թափոնների ոչնչացումը պետք է վերահսկվի և իրականացվի որոշակի և խիստ կանոններով: Այս նյութերի որոշ մասը այրում են հատուկ կայաններում, մի մասն էլ հարկ է լինում պահել բաց աղբավայրերում` պահպանելով խիստ նախազգուշական միջոցներ: Ավելի ապահով է համարվում թափոնների զետեղումը գետնի տակ. օրինակ ` շահագործումից դուրս եկած հանքերում: Բայց հաճախ այդ նպատակների համար միջոցները չեն բավականացնում: Եվ վերջապես թունավոր թափոնները <<վաճառում են>> աղքատ երկրներին: Հարուստ երկրները, որոշ փոխհատուցման դիմաց համաձայնության են գալիս աղքատ երկրների հետ իրենց թափոնները նրանց տարածքում տեղաբաշխելու մասին: 

 

Բուսական ռեսուրսների պահպանումն ու վերականգնումը

Բուսական ռեսուրսների դերը կենսոլորտում և մարդկանց կյանքի ու արտադրական գործունեության համար բացառիկ է: Այստեղից էլ դրանց պահպանության ու ռացիոնալ օգտագործման առանձնահատուկ նշանակությունը:

Բուսական ռեսուրսների պահպանության, ռացիոնալ օգտագործման ու վերականգնման ուղություններն ու կոնկրետ եղանակները բազմազան են: Բուսական ռեսուրսների պահպանության կարևորագույն ուղղությունը բույսերի բազբազանության՝ գենոֆոնդի պահպանումն է:

Գենոֆոնդը բուսատեսակների ժառանգական հատկանիշների ու հատկությունների ամբողջությունն է: Ամեն մի բուսատեսակ ունի իր ուրույն, միայն իրեն բնորոշ ժառանգական հատկությունները: Գենոֆոնդը կյանքի շարունակման անհրաժեշտ պայմանն է:

Ֆլորան շատ է տուժում բնակչության կողմից հատկապես դեկորատիվ, սննդային և դեղաբույսերի անկանոն հավաքից: Դրա հետևանքով բազմաթիվ բուսատեսակներ կամ ընդհանրապես ոչնչացել են, կամ դարձել են հազվադեպ հանդիպող: Բուսատեսակների պահպանության գործում կարևոր է դրանց հավաքի ճիշտ կազմակերպումն ու վերահսկումը:

Բուսականության պահպանմանն են ծառայում հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը: Այն վայրում, որտեղ արգելված կամ սահմանապակված են է մարդու արտադրական գործունեությունը, բույսերն աճում, զարգանում ու բազմանում են առանց մարդածին գործոնների ազդեցության:

Բուսական ռեսուրսների պահպանման ու վերականգնման հիմնական ուղղություններն են

  • Գենոֆոնդի պահպանում
  • Հատուկ պահպանվող տարծքների առանձնացում
  • Բույսերի <<Կարմիր գրքի>> ստեղծում
  • Անտառային տնտեսության կազմակերպում
  • Անտառային հրդեհների դեմ պայքար

Միջազգային և առանձին պետությունների մակարդակով գենոֆոբդի պահպանմանը նպաստելու նպատակով կազմում են <<Կարմիր գրքեր>>, որոնք բազմակողմանի տեղեկություններ են պարունակում հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող բուսատեսակների մասին:

Բնապահպանական միջոցառումների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի արոտավայրերի բուսածածկույթի պահպանումը: Արոտավայրերին մեծ վնաս է հասցնում թունաքիմիկատների ոչ ճիշտ կիրառումը: Թունաքիմիկատները օգտագործելով մոլախոտերի և վնասակար միջատների դեմ՝ մարդը հաճախ ոչնչացնում է նաև արժեքավոր բուսատեսակները, նպաստում է անցանկալի բուսատեսակների տարածմանը: Օրինակ ՀՀ-ում արոտավայրերի 10հա-ն միջին հաշվով կարող է կերակրել 6-7 գլուխ խոշոր անասուն:

Բնական կերային արոտավայրերի պահպանման ու ռացիոնալ օգտագործման գլխավոր միջոցը արոտային անասնապահության գիտական կազմակերպումն է: Դա նախատեսում է միջոցառումների մի ամբողջ համալիր: Նախապես հաշվվում է արոտվայրերի արդյունավետության մակարդակը և ըստ այդմ էլ որոշվում արածող կենդանիների թույլատրեկրի գլխաքանակը: Լավ արդյունք է տալիս արտոաշրջանառությունը: Ընդարձակ արոտավայրերը բաժանումեն տեղամասերի, որոնք հերթափոխով արածեցվում են: Մի տեղամասի արածեցման օրերին, մյուս տեղամասում բուսածածկը հասցնում է վերականգնվել՝ խտանալ ու փարթամանալ:

Աշխարհի մի շարք զարգացած երկրներում կատարվում է բնական կերային հանդակների մակերեսային կամ արմատական բարելավում՝ հարստացվում քիմիական պարարտանյութերով, ոչնչացնում են  մոլախոտերն ու վնասատու բույսերը, միջատներին, մաքրում քարերը, չորացնում ճահիճները, կատարում արհեստական ոռոգում, լրացուցիչ ցանք և այլ միջոցառումներ: Այդ ամենի շնորհիվ բնական կերհանդակները կուլտուրացվում են:

ԳՄՕ(լրագրողներ)

ՆԱՄԱԿ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Մենք մեր փոքր  լրագրողական խմբով որոշեցինք հետազոտություն անցկացնել «Մոնսանտո» կազմակերպության մասին և պարզել արդյոք ԳՄՕ-ի հետևանքով են առաջացել առողջական տարբեր տեսակի հիվանդություններ։ Ինչպիսիքն են՝ քաղցկեղը, ալերգիաներ այտուցի ձևով, երեխաների մահացած կամ հիվանդ ծնվելը ․․․

ԳՄՕ-ից տուժածների քանակի մասին կոնկրետ տեղեկություններ չկան։

Ենթադրում ենք, որ «Մոնսանտո» ընկերությունը իբրև բարեգործական հիմունքով  իրենց սննդամթերքը փորձում է մարդկանց վրա հետևությունները իմանլու նպատակով։

Տեղեկություններ կան, որ ԳՄՕ-ն օգտագործում են դեղագործության մեջ, բայց մեզ հայտնի է , որ դեղերի շատ օգտագործումից կարող են հիվանդություններ առաջանալ։ 

ՊՊ ԳՄՕ-ի մեզ հայտնի միակ դրական կողմը այն է , որ շատ մարդկանց փրկել է սովից ։

Սննդային թունավորման տեսակներն ու ախտանիշները

Սովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց մեկ ժամ հետո։

Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։
Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։

Բոտուլիզմ․ Տեսողության կամ խոսքի մասնակի կորուստ, մկանային թուլություն, կուլ տալու դժվարություն, չորություն բերանում, մկանների կաթված, որն սկսվում է գլխից և տարածվում մարմնով, և փսխում։

Ինչպե՞ս օգնել թունավորման դեպքում
«Առաջին հերթին պետք է հիվանդին մեծ քանակությամբ ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ, օրինակ ակտիվացված ածուխ (10 կգ քաշին՝ 1 հաբ)։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են առաջանալ ապագայում », — ասում է բժիշկ Տատյանա Պասիկովսկայան։
Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ կամ, մաքուր՝ փոքր ինչ աղի լուծույթ։ Հակավոր է խմել ավելի քան մեկ լիտր ջուր, որից հետո մատերով լեզվի արմատին սեցմելու միջոցով հարկավոր է սրտխառնոց առաջացնել։ Կրկնել այնքան, մինչև ստամոքսից մաքուր ջուր թափվի։ Ստամոքսը լվանալուց հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ կարելի է նաև մաքրող հոգնա անել։
Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է, չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ բժիշկ կանչեք։

Նաև անմիջապես բժիշկ կանչեք, եթե․
• Դուք ճանաչեցիք բոտուլիզմի ախտանշաններ, այնպիսին, ինչպիսին են խոսելու կամ տեսողության կորուստը, մկանային թուլությունը, կուլ տալու դժվարությունը, բերանում չորությունը, մկանային կաթվածը և սրտխառնոցը։
• Դուք ճանաչեցիք սննդի քիմիական թունավորման ախտանիշներ․ փսխում, փորլուծություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնախնձորում ճնշման զգացողություն, թքարտադռություն, գիտակցության խառնաշփոթ և որովայնային ցավեր։
•եթե կասկած կա, որ թունավորումը սունկից է
•Փսխելը և դիարեյան լուրջ բնույթ ունի և շարունակվում է երկու օրից ավել
• Տուժողը երեխա է, մեծահասակ կամ թույլ իմունիտետով մարդ։

Սննդային թունավորումը կանխող միջոցառումներ

• Համոզվեք, որ կենդանական ծագում ունեցող սնունդը համապատասխան ջերմային մշակում է անցել

• Մի կերեք լավ չեփված միս և թերխաշ ձու։ Գնելուց առաջ ստուգեք մսի պահպանման ժամկետը։

• Հետևեք, որ կերակրատեսակը պատրաստելիս հում մսի, հավի կամ ձվի մասնիկները չընկնեն այլ սննդամթերքի վրա։

• Ձուն, միսը, ծովամթերքները Կամ կաթը երկար ժամանակ մի թողեք սենյակային ջերմաստիճանում։

• Հում միս, ծովամթերք, թռչնամիս մշակելուց հետո ձեռքերը, կտրատելու տախտակը և դանակները լվացեք տաք ջրում՝ հակամիկրոբային միջոցներով։

• Խուսափեք օգտագործել չպաստերիզացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերքներ։

• Հում բանջարեղենն ու մրգերը օգտագործելուց առաջ լավ լվացեք։.

•Խմեք միայն պաստերիզացված հյութեր և ուշադրությունդարձրեք պահպանման ժամկետին։

• Կենդանիներ հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով լվացեք

Աշխատանք հոդվածի հետ

Թունավոր թափոն է համարվում յուրաքանչյուր նյութ, որը մահաբեր է կամ լուրջ հիվանդության պատՃառ է հանդիսանում (օրինակ` այրվածք, շնչառական ուղիների հիվանդություններ, քաղցկեղ, գենետիկական մուտացիաներ): +

Թունավոր թափոնների մեծ մասը շրջակա միջավայր է արտանետվում արդյունաբերության կողմից:+

Հայտնի են թունավոր թափոնների մոտ 600 տարբեր նյութեր: N Դրանցից առավել վտանգավորներն են`
·         Պեստիցիդներ (բույսերի պաշտպանության քիմիական միջոցների բաղադրիչներն են),·         Ռադիոակտիվ թափոններ (հիմնականում գոյանում են ատոմային էլեկտրակայաններում), N

·         Սնդիկ և սնդիկի միացություններ (պարունակվում են էլեկտրալամպերի և ներկանյութերի թափոններում),N

·         Կապարի միացություններ (առավել հաճախ հանդիպում են նավթամշակման, լաքերի և ներկերի գործարանների թափոններում),N ·         Արսեն և արսենի միացություններ (պարունակվում են մետաղամշակման գործարանների, ՋԷԿ-երի թափոններում)Բոլոր այս թափոնները բնորոշ են մեր հանրապետությանը:+ Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել, ինչպես նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութերN: Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալներըN: Երկրորդ` մտածել ոչնչացնելու և վնասազերծելու մասին+: Այս խնդրի լուծում կախված է նրանից, թե մեր կենսագործունեության ինչ փուլում են դրանք առաջանում+: Օրինակ` ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կամ մետաղաձուլման ընթացքում օդ են արտանետվում թունավոր գազեր+: ԱԷԿ-ներում միջուկային վառելիքի <<այրումից>> արտանետվում են միջուկային թափոններ, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ առաջանում են ծանր մետաղների միացություններ և թթուների լուծույթներ, քիմիական ներկանյութերի մնացորդներ, արդյունաբերական զանազան լուծիչներ և այլ թունավոր նյութեր:  NԱյս դեպքում պետք է`

·         Խուսափել թափոններից, օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ և սարքեր, որոնք հնարավորություն կտան նվազեցնել թափոնները,·         Օգտագործել արտանետումները կլանող սարքեր` գազային ֆիլտրեր, ջրամաքրման համակարգեր·         Հնարավորության սահմաններում հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնք թունավոր նյութերի արտանետման պատճառ են դառնում ?Երբ թունավոր թափոնները արդեն առաջացել են, մնում է հոգալ, որ դրանք հնարավորին չափ ապահով տեղաբաշխվեն կամ ոչնչացվեն:N Սա ժամանակակից ամենադժվար գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներից է: Երբեմն այդ թափոնները հատուկ տարաների մեջ ամփոփելուց հետո նետվում են համաշխարհային օվկիանոս:N

Թունավոր պինդ և հեղուկ թափոնների ոչնչացումը պետք է վերահսկվի և իրականացվի որոշակի և խիստ կանոններով: NԱյս նյութերի որոշ մասը այրում են հատուկ կայաններում, մի մասն էլ հարկ է լինում պահել բաց աղբավայրերում` պահպանելով խիստ նախազգուշական միջոցներ:N Ավելի ապահով է համարվում թափոնների զետեղումը գետնի տակ. օրինակ ` շահագործումից դուրս եկած հանքերում:N Բայց հաճախ այդ նպատակների համար միջոցները չեն բավականացնում: Եվ վերջապես թունավոր թափոնները <<վաճառում են>> աղքատ երկրներին: Հարուստ երկրները, որոշ փոխհատուցման դիմաց համաձայնության են գալիս աղքատ երկրների հետ իրենց թափոնները նրանց տարածքում տեղաբաշխելու մասին:N

Աշխատանք տեքստի հետ

Թունավոր թափոն է համարվում յուրաքանչյուր նյութ, որը մահաբեր է կամ լուրջ հիվանդության պատՃառ է հանդիսանում (օրինակ` այրվածք, շնչառական ուղիների հիվանդություններ, քաղցկեղ, գենետիկական մուտացիաներ): Թունավոր թափոնների մեծ մասը շրջակա միջավայր է արտանետվում արդյունաբերության կողմից: Հայտնի են թունավոր թափոնների մոտ 600 տարբեր նյութեր: Դրանցից առավել վտանգավորներն են`
·         Պեստիցիդներ (բույսերի պաշտպանության քիմիական միջոցների բաղադրիչներն են),·         Ռադիոակտիվ թափոններ (հիմնականում գոյանում են ատոմային էլեկտրակայաններում),·         Սնդիկ և սնդիկի միացություններ (պարունակվում են էլեկտրալամպերի և ներկանյութերի թափոններում),

·         Կապարի միացություններ (առավել հաճախ հանդիպում են նավթամշակման, լաքերի և ներկերի գործարանների թափոններում),·         Արսեն և արսենի միացություններ (պարունակվում են մետաղամշակման գործարանների, ՋԷԿ-երի թափոններում)Բոլոր այս թափոնները բնորոշ են մեր հանրապետությանը: Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել, ինչպես նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութեր: Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալները: Երկրորդ` մտածել ոչնչացնելու և վնասազերծելու մասին: Այս խնդրի լուծում կախված է նրանից, թ byե մեր կենսագործունեության ինչ փուլում են դրանք առաջանում: Օրինակ` ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կամ մետաղաձուլման ընթացքում օդ են արտանետվում թունավոր գազեր: ԱԷԿ-ներում միջուկային վառելիքի <<այրումից>> արտանետվում են միջուկային թափոններ, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ առաջանում են ծանր մետաղների միացություններ և թթուների լուծույթներ, քիմիական ներկանյութերի մնացորդներ, արդյունաբերական զանազան լուծիչներ և այլ թունավոր նյութեր:  Այս դեպքում պետք է`

·         Խուսափել թափոններից, օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ և սարքեր, որոնք հնարավորություն կտան նվազեցնել թափոնները,·         Օգտագործել արտանետումները կլանող սարքեր` գազային ֆիլտրեր, ջրամաքրման համակարգեր·         Հնարավորության սահմաններում հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնք թունավոր նյութերի արտանետման պատճառ են դառնումԵրբ թունավոր թափոնները արդեն առաջացել են, մնում է հոգալ, որ դրանք հնարավորին չափ ապահով տեղաբաշխվեն կամ ոչնչացվեն: Սա ժամանակակից ամենադժվար գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներից է: Երբեմն այդ թափոնները հատուկ տարաների մեջ ամփոփելուց հետո նետվում են համաշխարհային օվկիանոս:

Թունավոր պինդ և հեղուկ թափոնների ոչնչացումը պետք է վերահսկվի և իրականացվի որոշակի և խիստ կանոններով: Այս նյութերի որոշ մասը այրում են հատուկ կայաններում, մի մասն էլ հարկ է լինում պահել բաց աղբավայրերում` պահպանելով խիստ նախազգուշական միջոցներ: Ավելի ապահով է համարվում թափոնների զետեղումը գետնի տակ. օրինակ ` շահագործումից դուրս եկած հանքերում: Բայց հաճախ այդ նպատակների համար միջոցները չեն բավականացնում: Եվ վերջապես թունավոր թափոնները <<վաճառում են>> աղքատ երկրներին: Հարուստ երկրները, որոշ փոխհատուցման դիմաց համաձայնության են գալիս աղքատ երկրների հետ իրենց թափոնները նրանց տարածքում տեղաբաշխելու մասին: 

ՀՀ ջրային ռեսուրսներ

Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ դեր ունեն ջրային ռեսուրսսները: Բավական է նշել, որ կենդանի օրգանիզմների կազմության մեծ մասը կազմում է ջուրը, և կարելի է հասկանալ, թե ինչ դերի մասին է գնում խոսքը:Քաղաքակրթության զարգացման հետ մարդը իր կենսագործունեության մեջ ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործում: Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական անհրաժեշտ է ավելի քան 500 լիտր ջուր: Ընդ որում, միայն սննդառության գործընթացը նորմալ կազմակերպելու համար մարդուն անհարժեշտ է լինում 10 լիտր քաղցրահամ ջուր:ՀՀ ջրային ռեսուրսների համակարգում հատուկ դեր են կատարում գետերը: ՀՀ-ում կա մոտ 10 հազ. գետ ու գետակ, որից 100 կմ և ավելի երկարություն ունեն ընդամենը 6-ը:ՀՀ գետերը ունեն օգտագործման երկու հիմնական տեսակ` ոռոգչային և էլեկտրաէներգետիկ: Ոռոգման համար ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մաերեսով: Դրանք օգտագործվում են հիմնական ոռոգման, էներգետիկ, ձկնաբուծական նպատակներով: Ջրամբարներից ամենախոշորը Ախուրյանն է 525 մլն խմ ծավալով, որից օգտվում է նաև Թուրքիան: ՀՀ գետերի էներգետիկ նպատակներով օգտագործման մասին է վկայում նաև ՀՀ-ում առկա Ջրէկ-ները: Դրանցից հայտնիներն են Սևան-Հազդան կասկադը (6 Ջրէկ), Որոտանի կասկադը (3 Ջրէկ): Նախատեսվում է կառուցել ևս 64-ը: ՀՀ-ում ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար կառուցվել են նաև ջրանցքներ:

Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում պատկառելի տեղ են զբաղեցնում լճերը:

Հարցեր

1 ․Օրեկան քանի լիտր ջուր է պետք մարդուն։(500լիտր)

2. Որոնք են ՀՀ գետերի օգտագործման երկու հիմնական տեսակները։ (Ոռոգչային և էլեկտրաէներգետիկ)

.Որն է ջրամբարներից ամենամեծը։ (Ախուրյանը)

ՀՀ ջրային ռեսուրսներ

Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ դեր ունեն ջրային ռեսուրսսները: Բավական է նշել, որ կենդանի օրգանիզմների կազմության մեծ մասը կազմում է ջուրը, և կարելի է հասկանալ, թե ինչ դերի մասին է գնում խոսքը:Քաղաքակրթության զարգացման հետ մարդը իր կենսագործունեության մեջ ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործում: Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական անհրաժեշտ է ավելի քան 500 լիտր ջուր: Ընդ որում, միայն սննդառության գործընթացը նորմալ կազմակերպելու համար մարդուն անհարժեշտ է լինում 10 լիտր քաղցրահամ ջուր:ՀՀ ջրային ռեսուրսների համակարգում հատուկ դեր են կատարում գետերը: ՀՀ-ում կա մոտ 10 հազ. գետ ու գետակ, որից 100 կմ և ավելի երկարություն ունեն ընդամենը 6-ը:

Հարցեր

1․բնական ռեսուրսների շարքում ինչ դեր ունեն ջրային ռեսուրսները․

2․ժամանակակից մարդուն օրական քանի լիտր ջուրե անհրաժեշտ․