Թոփ 5 ամենալավ գինիները Հայաստանում

Հայաստանը ամենաառաջին գինի արտադրող երկներից է և Հայաստանին է պատկանում ամենաառաջին գինեգործարանը։ Գինեգործությունը ամեն տարի Հայաստանում ավելի է աճում։ Գինիների տեսականին գնալով ընդլայնվում է, և այդ իսկ պատճառով դժվար է դասակարգել։ Փորձել եմ դասակարգել թոփ 5 գինիները։

1.Արենի

2. Ոսկեվազ

3.Տակառ

4.Կուր

5.Կարաս

1.

1994թ-ին ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց ՙԱրենիի գինու գործարան՚ ՓԲԸ-ն: Դնելով իր առջև պատմական Արենիում պապենական գինեգործական ավանդությունները շարունակելու և հարստացնելու նպատակը, գործարանը կարճ ժամանակահատվածում կարողացավ ընդլայնել արտադրության ծավալները` հանրությանը առաջարկելով բարձրորակ գինու տարբեր տեսակներ: Ներկայումս օգտագործվող հումքի գրեթե կեսը սեփական արտադրության խաղողն է, մնացածը գնվում է Արենի և հարակից գյուղերի այգեգործներից: Պտուղների թագուհի խաղողը երկար ճանապարհ է անցնում մինչև հայոց նահապետական գինու վերածվելը: Լավ գինի ստանալու համար կարևոր է հումքի բարձր որակը, իսկ լավորակ խաղող ստանալու հիմնական պայմաններից մեկը նրա ճիշտ մշակումն է, որը կատարվում է տարբեր փուլերով սկսած վաղ գարնանիցª մարտ-ապ­ րիլ ամիսներից մինչև սեպտեմբեր-հոկտեմբերի վերջ: Այգեկութը սկսվում է Արենիից սեպտեմբերի կեսերից, և ավարտվում է Խաչիկ (1600մ ծ.մ.) գյուղովª մինչև նոյեմբերի կեսերը: Վայոց Ձորում խաղողի այգիները չեն թաղվում (հողով չեն ծածկվում):
Ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա գտնվող Արենին /նախկինում Արփա/ խաղողի բնօրրաներից մեկն է: Այստեղ է աճում խաղողի հնագույն տեսակներից մեկըª Արենին: Պատահական չէ, որ հենց այս վայրումª Արենիի թռչունների քարանձավում հնագիտական հետազոտությունները հայտնաբերեցին խաղողի վերամշակման ամենահին հնձանը, որը շուրջ 6000 տարվա պատմություն ունի: Գինու արտադրության հնագույն օջախում գտնված կարասների մեծությունն ու քանակը, գինու ստացման տեխնոլոգիան, այգիների համար ոռոգման ցանցի առկայությունը խոսում են այն մասին, որ այս վայրում հազարամյակներ առաջ արդեն իսկ գինեգործության զարգացած մշակույթ կար:


Արտադրանք

• Կարմիր անապակ գինի Տնական, պատրաստված Արենի խաղողից, թնդ. 12-13%
• Վայոց ձոր սպիտակ անապակ գինի, պատրաստված Մսխալի տեսակի խաղողից, թնդ. 12.5%
• Կարմիր կիսաչոր գինի 2007, պատրաստված Արենի խաղողից, թնդ. 12-13%
• Ազնվամորու կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5% %
• Խնձորի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Ծիրանի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Դեղձի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Սերկևիլի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Մոշ կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Նռան կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Բալի կիսաքաղցր գինի, թնդ. 11-12%,շաքար 3-5%
• Կարմիր կիսաքաղցր գինի, 2007, պատրաստված Արենի խաղողից, թնդ. 12-13%
• Կարմիր անապակ գինի 1999, պատրաստված Արենի խաղողից, թնդ. 12-13%

2.Ոսկեվազ.

Ոսկեվազ Կարմիր Կիսաքաղցր

Գինու տեսակ` կարմիր կիսաքաղցր
Խաղողի սորտ՝ Կախեթ, Հաղթանակ
Թնդությունը՝ 12%
Բերքահավաքի տարեթիվ` 2018
Հնացում՝ Գինին հնացվում է չժանգոտվող պողպատե տարաներում։

Ոսկեվազ Կարմիր Կիսաքաղցրը հյութալի կարմիր ռուբինի գույնով գինի է, կարմիր հատապտուղների և վանիլային նրբերանգով: Օժտված է վառ, մրգային բույրով. համում թթվայնությունը ներդաշնակում է քաղցրության հետ:

3.Տակառ.

«Արենի»-ի և «Սապերավի»-ի խաղողի տեսակների խառնուրդից ստեղծված այս գինին առաջարկում է մրգային (բալ, խաղող, սալոր, մոշ) և կաղնու տակառի բույրերի (վանիլին, մատուտակ, մեղրաբլիթ) կատարյալ համադրություն՝ հաճելի ծաղկային բույրի հետ միասին: Այս գինին բավական տպավորիչ է դառնում բերանում իր լիակատար կառուցվածքով՝ համտեսից հետո թողնելով հարուստ և երկարատև համ: Խորհուրդ է տրվում նրա հետ համադրել գառան մսով նախուտեստ, միս սոուսով, տապակած ընտանի թռչուններ, փափուկ պանրի տեսակներ, գինու մեջ՝ ելակ կամ դեղձ:«Արենի»-ի և «Սապերավի»-ի խաղողի տեսակների խառնուրդից ստեղծված այս գինին առաջարկում է մրգային (բալ, խաղող, սալոր, մոշ) և կաղնու տակառի բույրերի (վանիլին, մատուտակ, մեղրաբլիթ) կատարյալ համադրություն՝ հաճելի ծաղկային բույրի հետ միասին: Այս գինին բավական տպավորիչ է դառնում բերանում իր լիակատար կառուցվածքով՝ համտեսից հետո թողնելով հարուստ և երկարատև համ: Խորհուրդ է տրվում նրա հետ համադրել գառան մսով նախուտեստ, միս սոուսով, տապակած ընտանի թռչուններ, փափուկ պանրի տեսակներ, գինու մեջ՝ ելակ կամ դեղձ:

Միջին շուկայական գին՝ 11000 դրամ

4.Կուր.


«Քուռ կարմիրը» հայկական խաղողների փունջ է աճեցված Վայոց Ձորի լեռնային խաղողի այգիներում։ Գինու հիմնական համն ապահովում է «Արենի»խաղողի տեսակը՝ հիանալիորեն համադրված յասամանի, տանինի, խաղողի այլ տեսակների հետ, ինչն էլ գինուն տալիս է առանձնահատուկ համային կառուցվածք: Նուրբ հանքային նոտաներ հաղորդում է տարածաշրջանի յուրահատուկ հողը,այն միաձուլում է հրաբխային նստվածքների և կրաքարի հետ: Այս գինին կարելի է վայելել, ինչպես միայնակ, այնպես էլ գերազանց փափուկ պանիրների հետ համատեղ, թեթև մակարոնեղենի ճաշատեսակների և սպիտակ մսի հետ։«Քուռ կարմիրը» հայկական խաղողների փունջ է աճեցված Վայոց Ձորի լեռնային խաղողի այգիներում։ Գինու հիմնական համն ապահովում է «Արենի»խաղողի տեսակը՝ հիանալիորեն համադրված յասամանի, տանինի, խաղողի այլ տեսակների հետ, ինչն էլ գինուն տալիս է առանձնահատուկ համային կառուցվածք: Նուրբ հանքային նոտաներ հաղորդում է տարածաշրջանի յուրահատուկ հողը,այն միաձուլում է հրաբխային նստվածքների և կրաքարի հետ: Այս գինին կարելի է վայելել, ինչպես միայնակ, այնպես էլ գերազանց փափուկ պանիրների հետ համատեղ, թեթև մակարոնեղենի ճաշատեսակների և սպիտակ մսի հետ։

Միջին շուկայական գին՝ 5000 դրամ

5.Կարաս.

Գինին ունի մուգ կարմիր գույն: Զգացվում է կարմիր հատապտուղների նրբագեղ համը, վանիլի և շոկոլադի, ինչպես նաև վարդի չոր տերևների նուրբ բույրը։ Լավ համակարգված բարդ կառուցվածք է, միևնույն ժամանակ՝ շատ էլեգանտ։ Խորհուրդ է տրվում օգտագործել պանրի, մսի տեսականիների և պաստաների հետ:Գինին ունի մուգ կարմիր գույն: Զգացվում է կարմիր հատապտուղների նրբագեղ համը, վանիլի և շոկոլադի, ինչպես նաև վարդի չոր տերևների նուրբ բույրը։ Լավ համակարգված բարդ կառուցվածք է, միևնույն ժամանակ՝ շատ էլեգանտ։ Խորհուրդ է տրվում օգտագործել պանրի, մսի տեսականիների և պաստաների հետ:

Оставьте комментарий