Հեռավար-առցանց ուսուցում․Հայոց պատմություն․ ապրիլի 13-17

<<Եթե՞ Հայաստանը լիներ հեռու քաղաքակրթությունների խաչմերուկից>>

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը երկար տարիներ եղել է թատերաբեմի դեր տանող տարածք․ որտեղ տարբեր թշնամի պետություններ պատերազմնել են իրար դեմ, Հայսատանը միշտ եղել է ցանկամծլի տարածք, և գրեթե բոլոր օտար առաջնորդները ցանկացել են գրավել, և միավորել իրենց երկրի հետ։ Որոշներին դա հաջողվել է, որոշներին՝ ոչ։ բայց կեք պատկերացնենք, որ Հայաստանը մի հետավոր կղզի է, որը գնտվում է  Խաղաղ օվկիանոսում, ինչպիսի՞ն կլիներ Հայաստանը այսօր։

Մոտավորապես 3000 տարի առաջ այս կղզու վրա կանգ առավ Նոյան տապանը, և կղզին եղավ մարդկային քաղաքակրթության սկզբնաղբյուրը։ Մարդիկ սկսեցին զբաղվել գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ։ ժամանակիընթացքոււմ պարզվեց, որ կզղին ունի հարուստ ընդերք, և բնակչություն սկսեց տարատեսակ մետաղներից զենք ու զրահ պատրաստել։

Անցան երկար տարիներ, կղզին ստացավ Արմենիա կամ Հայաստան անունը, առաջացավ թագավորություն, երկրի թագավորը Տիգրան անունով մի այր էր, ում կոչում էին նաև Տիգրան Մեծ իր անվախության, խիզախություն համար։ Տիգրանը կանոնավոր և հզոր բանակ էր ստեղծել և իր ժողովրդի՝հայերի հետ միասին ապրում էր կղզու վրա։ Բայց եկավ մի օր, երբ ինչ-որ օտարականներ եկան կղզին գարվելու, բայց հայ ազգի խիզախ տղամարդիկ վերցրին իրենց պատրաստած զերնքերը և մարտնչեցին նրանց դեմ և փայլուն հաղթանակ տարան։ Այս լուրը տարածվեց աշխարհի վրա, և այլևս ոչ ոք չմոտեցավ կղզուն ՝ վախնալով պարտությունից։

Դարեր անցան և կղզի եկավ մի օտարական՝ Գրիգոր անունով, նա սկսեց քարոզել քրիստոնեություն։ Այդ մասին իմացավ երկրի արքա՝ Տրդատ Երրորդը և հրամայեց նրան փակել Խոր Վիրապում։ Սակայն 14 տարի անց թագավորը հիվանդացավ, և նրա քույրը երազում տեսա, ոև նրան կբուժի միայն Գրիգորը, Առանց որևէ հույսի, որ Գրիգորը ողջ է բացեցին վիրապը և նա ողջ էր։ Գրիգորը բուժեց արքային, և արքան 301 թվականին  ընդունեց քրիստոնեությունը ընդունեց, որպես պետական կրոն։ Եվ այսպես հայ ազգը խաղաղ ապրում էր իր երկրում։ Սակայն տարիներ անց հայերը սեփական տառերի կարիք զգացին, այդ հարցով զբաղվեց Մեսրոպ Մաշտոցը, նա 405 թվականին ստեղծեց հայերն տառերը։

Անցան տարիներ, դարեր և ոչ մի Բյուզանդիա, Պարսկաստան, Օսմանյան Կայսրություն չփորձեց Հայաստանը բաժանել իրար մեջ։ 1915ին Օսմանյան կայսրությունը չկազմակերպեց ցեղասպանություն, 1988ին րսկսվեղ հայ-ադրբեջանական պատերազմը։

Հայստանը զարգացավ, զաղկեց որպես պետություն, որպես մարդկային քաղաքականություն, այժմ երկիրը ունի կայուն տնտեսություն, զարգացած գիտություն, հզոր բանակ, ֆիանանսապես ապահով է այնքան, որ կրթությունը անվճար է։ Եվ այս ամենը,այն բանի պատճառով, որ այն հեռու էր քաղաքակրթությունների խաչմերուկից, թե՛ ուղիղ, և թե՛ փոխաբերականիմաստներով։

Оставьте комментарий